Առողջ հայրենակից — 2022

«Առողջ հայրենակից» (համառոտ նկարագրություն)

Հասարակության ֆիզիկական առողջությունը մեծ տեղ է զբաղեցնում պետության ներկայի, առավել ևս` ապագայի կառուց­ման հարցում։ Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմ­նադրամ) հարկ է համարում կազմակերպել ամե­նամ­յա «Առողջ հայրենակից» ծրա­գիրը։ Խնդիր է դրվելու, հնարավորության սահմաններում, ամբողջական կամ մասնակի փոխհատուցել Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ որոշ սահմա­նա­մերձ բնա­կա­վայ­րերում գրանցված և փաստացի բնակվող, սոցիալապես ա­նա­­պահով, գործազուրկ, կենցաղային ոչ բարվոք պայմաններում բնակվող, պետ­պատ­վերի, սոց․ փաթեթների և ապահովագրության շրջանա­կում տրա­մադրվող անվճար բուժօգ­նությունից դուրս մնացած քաղա­քացիների առողջական խնդիր­ների լուծման համար վի­րա­բուժական միջամտություն պահանջող ծախ­սերը։ Ծրագիրն ունի սահմանա­փակ բյուջե, որի լրանալու դեպքում՝ ծրագրի տարեկան փուլը համարվելու է ավարտված։ Նույն անձը մեկ անգամից ավել չի կարող օգտվել ծրագրից։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերի` Ադրբեջանի հետ սահմա­նամերձ բնակավայրերում գրանցված և փաստացի բնակվող, սոցիալապես անապահով, գործազուրկ, կենցաղային ոչ բարվոք պայման­ներում բնակվող, պետպատվերի, սոց․ փաթեթների և ապահո­վագրության շրջանակում տրամադրվող անվճար բուժօգնությունից դուրս մնացած քաղաքացիների առողջական խնդիրների լուծման համար վիրաբուժական միջամտություն պահանջող ծախ­ս­­երը հոգալու համար։

Ինչպե՞ս գրանցել հայտը։

Հայ­տատուն պետք է լրացնի էլեկտրոնային հարցարանը՝ մուտք գործելով այս ծրագրի վերջում գտնվող “Արձանագրվեք այստեղ” բաժինը։ Հայտը չի կարող դիտարկվել, եթե հիմնադրամի էլ․ հասցեին չեն ուղարկվել պահանջված փաստաթղթերը։

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։

Անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկել հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին՝ nornakhijevanhf@gmail.com։ Անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կարող է պահանջել ներկայացնելու նշված փաստաթղթերի բնօրինակները։ 

Փաստաթղթերի ցանկ՝

  • բժշկական եզրակացու­թյունը կամ տեղե­կանքը, 
  • բուժհաստատության կողմից քաղաքացուն ներ­կայացված վիրաբուժական մի­ջամտու­թյան հաշվի կրկնօրինակը, 
  • քաղա­քացու ներկայացրած աջակցության դիմումի բնօրինակը կամ պատճեն, 
  • անձը հաստա­տող փաս­տաթղթի սքան տարբերակը, 
  • փաստացի բնակու­թյան վայրը հաստատող տեղեկանքը՝ ներառյալ սոցիալական վիճակի մա­սին գրությամբ։
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Հայ­տատուի հարցարանի լրացման և փաստաթղթերի ներկա­յաց­ման վերջնա­ժամ­կետը հուլիսի 30-ն է։ Եթե հայտատուն չունի նախընտրած բուժհաստատություն և մասնագիտական խորհրդատվու­թյան կարիք ունի, ապա հիմնադրա­մի ներկայա­ցուցիչը մասնագիտորեն պար­զա­բանումներ կա­տա­րելու և վիրա­բու­ժա­կան միջամտության հարցը հստակեցնելու նպա­տա­­կով կապ է ստեղ­ծում գործընկեր բուժհաստա­տու­թյան և հիմ­նադրամին դիմած քաղաքացու միջև։ Գործըն­կեր բժշկական հաս­տատու­թյունը տվյալ քաղաքացիների համար իրակա­նացնում է նախ­նա­կան անվճար խորհրդակ­­ցություն։ Այդ գործըն­թացի արդյունքում, եթե պարզվի, որ ծրագրին դիմած քաղաքացին ենթա­կա է վիրաբուժական միջամտու­թյան, ապա հիմնադրամը սկսում է հարցի դիտարկման վերջին փուլը։ Իսկ եթե հայտատուն արդեն ունի նախընտրած բուժհաստա­տություն և անհրաժեշտ փաստաթղթերը, ապա հիմնադրամի կողմից հայտը և փաստաթղթերը ստուգելուց հետո սկսում է հարցի դիտարկման վերջին փուլը։ Նախ դիտարկվում է, թե որքան կարող է արժենալ տվյալ քաղա­քացու վիրաբուժական միջամտությունը։ Ծրագրի շրջանակում հիմնադ­րա­մի կող­մից փոխհա­տուց­վող մեկ վիրաբուժական միջամտության ընդ­հա­նուր գու­մա­րը չի կարող գերազանցել 250000 ՀՀ դրամը։ Նույն անձը մեկ ան­գամից ավել նույն տարվա ընթացքում չի կարող օգտվել ծրագրից։ Եթե վիրա­բու­ժական միջամտու­թյան ծախսը ավելին է, քան հիմնադրամի նախատեսած մինչև 250000 ՀՀ դրամը և չեն սպառվել ծրագրի համար նախատեսված հիմ­նադրամի միջոցները, առկա են տվյալ քաղա­քացու մասով պահանջված փաս­տաթղթերը, ինչպես նաև, անհրաժեշտու­թյան դեպքում, այլ փաս­տաթղթեր, ապա քաղաքացին, տեղեկացվում է հիմ­նադրամի ներկայա­ցուց­չի կողմից, որ անհրաժեշտ գումարի պահանջվող մասը նա պետք է վճարի բուժ­հաս­տա­­­տու­թյանը ոչ հիմ­նադրամի միջոցների հաշվին։ Եթե քաղաքացին հրա­ժարվում է վճարել գումարի պա­հանջվող մասը, ապա նրա մասով սկսված գործըն­թացն ինքնաբերաբար կասեցվում է։ Իսկ եթե քաղաքացին պատ­րաս­տա­կամություն է հայտնում վճարել բուժ­հաս­տատությանը գումարի պա­հանջվող մասը, ապա հիմ­նադրամին է ներկա­յացնում իր կատարած վճա­րու­մի փաստաթղթի բնօրի­նակը։ Այնուհետև, բուժհաստատու­թյան կողմից քաղա­քացուն ներկայացրած վճարման հաշ­վին է փոխանցվում հիմնադրամի մասով պահանջվող գու­մարը։ Եթե վիրա­բու­ժական միջամտության ընդհա­նուր գումարը չի գերա­զան­­ցում 250000 ՀՀ դրամը և ծրագրի համար հիմ­նադրամի նախատեսած միջոցները բավարարում են, ապա տեղի է ունենում վերոհիշյալ գործըն­թացն՝ առանց քաղաքացու կողմից պահանջվող գումարի մասով վճարման գործողության։ Հիմնադրամը կարող է մերժել քաղաքա­ցուն, եթե պա­հանջվող փաստաթղթերում առկա է անճշտություն, բացա­կա­յում է առն­վազն մեկ անհրաժեշտ փաստաթուղթ, առկա է բուժհաստա­տու­թյան բա­ցասական եզրակացու­թյունը, վիրա­բու­ժական միջամտու­թյունը գերազան­ցում է 250000 ՀՀ դրամը և քաղաքացին հրաժարվում է վճարել պահանջվող գումարի մասը, սպառվել են կամ չեն բավարարում ծրագրի համար հիմ­նադրամի նախատեսած միջոցները։ Հիմնադրամը կարող է մասնակի փոխհատուցել վիրաբուժական ծախսերը։ Յուրաքանչյուր որոշման դեպ­քում քաղաքացին տեղե­կաց­վում է հեռախոսազանգի կամ էլ․ նամակի միջոցով։

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։