ՏՏ ոլորտի ստարտափ — 2022
ՏՏ ոլորտի ստարտափ (համառոտ նկարագրություն)
Արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ժամանակակից հասարակության ու պետության զարգացման կարևոր պայմաններից է։ Ոլորտի տարբեր ուղղություններ ընդգրկող ստարտափների միջոցով ի հայտ են գալիս նոր լուծումներ և նոր հնարավորություններ։ Մեզանում նման հարթակների խթանման ծրագրերը կարող են էականորեն նպաստել ոլորտի զարգացմանը։ Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «ՏՏ ոլորտի ստարտափ» ծրագիրը։ Հայտերը ընդունվում են էլեկտրոնային հարցարանի և հիմնադրամի էլ․ հասցեին ուղարկված փաստաթղթերի հիման վրա։ Նախագծերը պետք է առնչվեն ռոբոտաշինության, անօդաչու թռչող սարքերին, արհեստական բանականության, ծրագրային լուծումներ ներկայացնող հավելվածներին, վեբ ծրագրավորմանը։ Համահեղինակությամբ ներկայացված նախագծերի դեպքում ընդունվում են մինչև չորս համահեղինակ ունեցող հայտերը։ Հաստատված ստարտափներից ընտրվում է երկուսը, որոնց միջև էլ հավասարաչափ բաժանվում է մրցանակային ֆոնդը։ Հաստատված ստարտափներից յուրաքանչյուրի հեղինակը կամ հեղինակային խումբը կստանա ըստ մրցանակային տեղերի սահմանված խրախուսական դրամական նվիրատվություն։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագրին կարող են մասնակցել հիշյալ խնդիրներով զբաղվող 16-38 տարեկան Հայաստանի և Արցախի հանրապետությունների այն քաղաքացիները, Սփյուռքից հայրենադարձված այն հայրենակիցները, ովքեր ՏՏ ոլորտում մասնագիտական կրթություն են ստացել կամ ստանում են ու որոշակի դրական գործնական փորձ են արձանագրել։ Նրանք պետք լինեն իրենց ներկայացրած ստարտափի նյութի բանիմաց մասնագետներ։ Համահեղինակությամբ ներկայացված նախագծերի դեպքում ընդունվում են մինչև չորս համահեղինակ ունեցող հայտերը։
Ի՞նչ սկզբունքներով են ընտրվում մրցանակակիր նախագծերը։
Ընտրությունը կատարվում է ըստ հետևյալ սկզբունքների գնահատմամբ՝
նախագծի իրականացման մատչելիություն,
առավել շատ իրատեսական խնդիրների լուծում առաջարկող հնարավորություններ,
առաջարկվող առավելություններ,
շուկայում նախագծի տված լուծումների մասով առկա պահանջարկի ներկայացում։
Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու այն նախագծերը, որոնք կունենան արդեն իսկ իրականին մոտ մակետային տարբերակներ և/կամ համակարգչային մոդելավորման օրինակներ։
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։
Սահմանված ժամկետներում հիմնադրամի հայտատուն լրացնում է էլեկտրոնային հարցարանը և nornakhijevanhf@gmail.com պաշտոնական էլ․ հասցեին է ուղարկում սահմանված սկզբունքների պատասխաններն արտահայտող «ՏՏ ոլորտի ստարտափ» խրագրի ամփոփ նախագիծ» նկարագրիչի տպագիր տարբերակը (pdf ձևաչափ, նկարները, աղյուսակները ևս կարող են ներկայացվել նույն տպագիր տարբերակում), հիմնական մասնակցի/իցների անձը հաստատող փաստաթղթի սքան տարբերակը/ները։
Ծրագրի շրջանակում ներկայացված հայտերը պետք է առնչվեն ռոբոտաշինության, անօդաչու թռչող սարքերին, արհեստական բանականության, ծրագրային լուծումներ առաջարկող հավելվածի, վեբ ծրագրավորման ուղղություններին։
Հայտերի ընդունման գործընթացի ժամանակ հիմնադրամի կողմից հետևողականորեն ստուգվում է սահմանված պահանջներին վերջիններիս համապատասխանելիությունը։ Հաստատված ստարտափներից ընտրվում է երկու մրցանակակիր։
Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում մերժելու առանց մեկնաբանությունների նշված պահանջներին չբավարարող հայտերը։ Մրցանակակիր ստարտափներից յուրաքանչյուրի հեղինակը կամ հեղինակային խումբը կստանա սահմանված խրախուսական դրամական նվիրատվություն։ Այն տրվում է մեկից մինչև չորս հոգանոց խմբին՝ վերջինիս ներկայացրած բանկային հաշվին կատարված փոխանցման եղանակով։ Ընտրված հայտի հեղինակին/ներին ուղարկվում է հաստատող նամակ։ Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում խմբի անդամների միջև խրախուսական դրամական նվիրատվության բաժանման կամ օգտագործման հարցերի համար։ Նախագիծը հանդիսանում է նրա հեղինակի կամ հեղինակային խմբի մտքի արգասիքը։ Հեղինակը կամ հեղինակային խումբը պահպանում է նախագծի բոլոր հեղինակային իրավունքները։
Հետագա համագործակցության ի՞նչ հնարավորություններ կարող են լինել մրցանանակակիրների հետ։
Հիմնադրամն իր հայեցողությամբ կարող է ընտրել մեկ կամ մեկից ավելի նախագծեր՝ փորձելով փոխշահավետ գործընկերային կապ ստեղծել հնարավոր ներդրողների և ծրագրի ընտրված մասնակիցների միջև։