НАУЧНО-АНАЛИТИЧЕСКИЕ ПУБЛИКАЦИИ

Գիտավերլուծական հրապարակումներ
Մեկնարկում է «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի «Գիտավերլուծական հրապարակումներ» գիտագործնական ծրագիրը։ Ծրագրի նպատակը գիտության փորձառու և խոստումնալից գիտնականների մասնագիտական գործունեության խթանումն է։ Լավագույն հոդվածների հեղինակները կստանան 40000 ՀՀ դրամի չափով խրախուսական դրամական նվիրատվություն։ Ընթերցողների լայն լսարանին հոդվածները հասանելի դարձնելու նպատակով հիմնադրամը կապահովի վերջիններիս հրապարակումը www.ditarkum.info լրատվական-գիտավերլուծական կայքում։ Գիտավերլուծական հոդվածը հանդիսանում է հեղինակի մտքի արգասիքը։ Հեղինակը պահպանում է հոդվածի բոլոր հեղինակային իրավունքները։ Ծրագրին մասնակցելու համար կարելի է ներկայացնել այն հոդվածը, որը որևէ տեղ չի հրապարակվել, արդիական է և ունի հստակ արտահայտված կիրառական նշանակություն։ Հոդվածին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև ոլորտի մասնագետի կողմից գրված մեկ գրախոսություն։ Հիմնադրամի կողմից ընտրվում են առավել արդիական, կարևոր գիտական նորույթ պարունակող և հստակ կիրառականություն ապահովող հոդվածները։ Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում մերժելու նշված պահանջները չբավարարող հոդվածները առանց մասնագիտական դիտարկումների և մեկնաբանությունների։ 2021 թվականին նախատեսվում է խրախուսական դրամական նվիրատվություն տրամադրել 15 գիտական հոդվածի համար, որից մինչև ինը պետք է առնչվեն ֆիզիկային, քիմիային, մաթեմատիկային և տեխնիկական գիտություններին, երկուսը՝ բժշկությանը, երկուսը՝ գյուղատնտեսական գիտություններին, երկուսը՝ հայագիտությանը։ Հոդվածի տեխնիկական մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հոդվածները կարող եք ներկայացնել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը։