КНИГА ГРАНИЦЕ

Գիրքը սահմանին

Հայ դպրոցը մշտապես եղել է մեր հանրության ապագայի շարժիչ ուժը։ Նրա ներուժը՝ հայ աշակերտն ու ուսուցիչը, պատշաճ կրթական որակ ապահովելու համար կարիք ունեն նոր գիտելիքների։ Այդ հարցում կարևոր դեր է խաղում հայկական և արտասահմանյան մասնագիտական ու գեղարվեստական ժամանակակից գրականությունը։ Այն մեծ մասամբ հասանելի չէ մեր դպրոցների գրադարաններին։ Այս առումով առավել խոցելի են սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։ Հարց, որի լուծմանը մոտենալու համար անհրաժեշտ է հասանելի դարձնել այդ գրականությունը։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցությունը ՀՀ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների գրադարանային ֆոնդի համալրման գործում։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել ամենամյա «Գիրքը սահմանին» կրթամշակութային ծրագիր։ Արդյունքում, ծրագրին մասնակցող սահմանամերձ դպրոցները կհամալրվեն կրթական գործընթացում անհրաժեշտ հայերեն և օտարալեզու գեղարվեստական և մասնագիտական գրականությամբ։ Մասնակից դպրոցների հետ կապը չի սահմանափակվելու սույն ծրագրով։ Հիմնադրամը ջանալու է, հնարավորության սահմաններում, գործընկեր դպրոցներին ներառել կրթամշակութային այլ ծրագրերում։