THE SCHOOL OF YOUNG JOURNALISTS

Երիտասարդ լրագրողների դպրոց
Ժամանակակից աշխարհում հանրու­թյան կենսա­գոր­ծու­­նեության լուսաբանման համար կարևոր նախապայման է արհես­տավարժ լրագրության առկայությունը։ Իրականություն, որին հասնելու հա­մար փորձառու լրագրողների կողքին անհրաժեշտ է ունենալ երիտա­սարդ լրագրողների բանիմաց սե­րունդ։ Հարցի լուծմանը նպաստող բու­հա­կան կրթական ծրագրերի կողքին կարևոր ենք համարում ունենալ տե­սա­կանից գործնական անցում ապահովող կրթական կարճաժամկետ ծրա­գիր, որը հնարավորություն կտա ուսման մեջ առաջադիմություն ցու­ցա­բերող համալսարանական երիտասարդ լրագրողներին ժամանա­կա­կից մասնագիտական պահանջների շրջանակում ստանալ անհրաժեշտ փոր­ձառություն։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում Հայաստանի լրագրո­ղական համալսարանական շրջանակների, մեդիա կառույցների հետ գործակցաբար կազ­մակերպել ամե­նամ­յա «Երիտասարդ լրագրողների դպրոց» կրթա­գործ­նական ծրա­գիր։ Ծրագրին մասնակ­ցելու պահանջները բավարարած ուսանողները ոչ միայն կբարելավեն իրենց մասնա­գիտա­կան ունակու­թյուն­ները, այլ նաև մասնագիտական բարձր առաջադիմու­թյուն ցուցա­բերած մասնա­կից­ները հնարավո­րու­թյուն կու­­­նենան ստա­նալ հիմ­նադրամի կողմից սահմանված կրթա­թոշակ։ Մասնակիցների հետ կապը չի սահմանափակվելու երկշաբաթյա դասընթացներով։ Այդ ընթաց­քում համա­տեղ ջանքերով ստեղ­ծված համացան­ցային տեղեկատվական հարթակը հե­տա­­գայում ևս պետք է ծառայի որ­պես մասնագիտական փոր­ձառու­թյու­նը զարգացնող գործիք՝ հնարավո­րու­թյուն տալով ծրագրի մաս­նակիցներին պար­բերա­բար հրա­պարակել լրագրողական բնույթի նյու­թեր։ Ծրագրի մասնակիցներին կտրվի մասնակցությունը փաստող վկայական։