FOR THE WORK OF A FARMER

«Հանուն գյուղացու աշխատանքի» սոցիալական ծրագիր

Հայրենի սահմանամերձ գյուղերում օրեցօր գլուխ բարձրացնող խնդիրները միշտ չէ, որ ունեն համալիր կամ մասնակի լուծում ենթադրող ծրագրեր։  Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հարկ է համարում կազմակերպել «Հանուն գյուղացու աշխատանքի» սոցիալական ծրագիրը։ 2021 թվականին նախատեսված է ծրագրի շրջանակում իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի սահմանա­մերձ գյուղական բնակավայրերի գյուղատնտեսական հիմնախնդիրների ընդհանուր ուսումնասիրություն, որի արդյունքում պետք է կազմվեն տիպային բնույթ կրող գյուղատնտեսական ենթածրագրեր։ Սույն ենթածրագրերը պետք է ունենան մասնագիտական հիմնավոր կառուցվածք և բովանդակություն, որի գլխավոր նպատակն է ապահովել արդյունավետ կիրառականություն։ Յուրաքանչյուր ենթածրագիր պետք է պատասխանի հետևյալ հարցերին․ ի՞նչ խնդիր կա (խնդիրների դիտար­կում), ինչպե՞ս լուծել (խնդիրների քայլային լուծում և շուկայի գնահա­տում), ո՞վ կամ ովքե՞ր պետք է տեղում իրականացնեն տվյալ ենթածրա­գիրը, ի՞նչ միջոցներ են ահնրաժեշտ (նախահաշիվ)։ Այս հիմնահարցերից բխող հարակից հարցերը ենթակա են դիտարկման ընթացիկ աշխատան­քային փուլում։ 

Նշված ուսումնասիրությունն իրականացնելու և տիպային բնույթ կրող գյուղատնտեսական ենթածրագրերը կազմելու համար հիմ­նադրամը հայտարարում գյուղմասնագետի ընտրության մրցույթ։ Մրցույթի արդյունքում ընտրված գյուղմասնագետի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր։ Վերջինս պետք է հիմնավոր մասնագիտական առաջարկով ներկայացնի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի սահմանա­մերձ գյուղական բնակա­վայ­րե­րից իր ուսումնասիրության թիրախ հանդիսացող երկու գյուղական բնակավայր։ Հիմնադրամի կողմից տվյալ բնակավայրերի հաստատումից հետո գյուղմասնագետը պետք է ներկայացնի իր աշխատանքների ճանապարհային քարտեզը։ Այն պետք է ներառի նաև հետազոտություններ ընտրված բնակավայրերում։  Աշխատանքների ընդհանուր ժամկետ է սահմանվում քսանհինգ օրը, որի բյուջեն կազմելու է 450000 ՀՀ դրամ՝ ներառյալ բոլոր հարկերը։ Ծրագրի ավարտին գյուղմասնագետը ներկայացնելու է ուսումնասիրության վերջնարդյունքը՝ տիպային բնույթ կրող գյուղատնտեսական ենթածրագրե­րը և կատարված աշխատանքների ընդհանուր հաշվետվություն։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվում հոկտեմբերի 31-ը։ Ծրագրի մասնակցելու նախնական հայտի համար անհրաժեշտ է լրացնել սույն հարցարանը։ 

Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ +37494261182