HEALTHY COMPATRIOT

«Առողջ հայրենակից» սոցիալ-առողջապահական ծրագիր
Հասարակության ֆիզիկական առողջությունը մեծ տեղ է զբաղեցնում պետության ներկայի, առավել ևս` ապագայի կառուցման հարցում։ Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հարկ է համարում կազմակերպել ամենամյա «Առողջ հայրենակից» սոցիալ-առողջապահական ծրագիրը։ Խնդիր է դրվելու, հնարավորության սահմաններում, ամբողջական կամ մասնակի փոխհատուցել Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում գրանցված և փաստացի բնակվող, սոցիալապես անապահով, գործազուրկ, կենցաղային ոչ բարվոք պայմաններում բնակվող պետպատվերի, սոց․ փաթեթների և ապահովագրության շրջանակում տրամադրվող անվճար բուժօգնությունից ամբողջությամբ դուրս մնացած քաղաքացիների առողջական խնդիրների լուծման համար հրատապ վիրաբուժական միջամտություն պահանջող դեպքերում առաջացած վիրաբուժական միջամտության ծախսերը։ Սույն ծախսերը ունեն սահմանափակ բյուջե, որի լրանալու դեպքում, ծրագրի տարեկան փուլը համարվելու է ավարտված։ Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից փոխհատուցվող մեկ հրատապ վիրաբուժական միջամտության ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 350000 ՀՀ դրամը։ Նույն անձը մեկ անգամից ավել չի կարող օգտվել ծրագրից։ Հիմնադրամը կարող է մերժել քաղաքացուն, եթե պահանջվող փաստաթղթերում առկա է անճշտություն, բացակայում է առնվազն մեկ անհրաժեշտ փաստաթուղթ, առկա է բուժհաստատության բացասական եզրակացու­թյունը, հրատապ  վիրա­բու­ժական միջամտությունը գերազան­ցում է 350000 ՀՀ դրամը և քաղաքացին հրաժարվում է վճարել պահանջվող գումարի մասը, սպառվել են կամ չեն բավարարում ծրագրի համար հիմնադրամի նախատեսած միջոցները։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվում նոյեմբերի 15-ը։ Ծրագրի մասնակցելու նախնական հայտի համար անհրաժեշտ է լրացնել սույն հարցարանը։ 

Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ +37494261182