From the pressNews

Public Radio of Armenia’s coverage of the “Book on the Border” and “By the Border Student’s Side” programs in 2021

ՀՀՌ անդրադարձը 2021 թ․ «Գիրքը սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերին

Հայաստանի հանրային ռադիոն 2021 թ․ օգոստոսի 24-ին անդրադարձավ հիմնադրամի 2021 թ․ «Գիրքը սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերին «Գիրք և աջակցություն՝ սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին» խորագիրը կրող ռադիոռեպորտաժով։

Ռադիոռեպորտաժին կից ներկայացված հոդվածը սկսում է․ «Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճը երկուշաբթի մարդաշատ էր։ Այստեղ էին Սյունիքի 9 սահմանամերձ բնակավայրերի դպրոցների սովորողները, մանկավարժներն ու ծնողները։ Առիթը «Գիրք՝ սահմանին» և «Սահմանի աշակերտի կողքին» ծրագրերի ավարտն էր»։ Նյութը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։