ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

Հանուն գյուղացու աշխատանքի — 2022

Հանուն գյուղացու աշխատանքի (համառոտ նկարագրություն)

Հայրենի սահմանամերձ գյուղերում օրեցօր գլուխ բարձրացնող խնդիրները միշտ չէ, որ ունեն համալիր կամ մասնակի լու­ծում ենթադրող ծրագրեր։ Առավել ևս այնպիսի ծրագրեր, որոնք կնպաս­տեն գյուղում ապրող երիտասարդին հայրենի բնակավայրում մնալու և արարելու ցանկությանը։ Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմ­­­­­նադրամը (այսուհետ՝ հիմ­նադրամ) հարկ է համարում կազմակերպել «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրա­գիրը։ Ծրագիրն առա­ջին հերթին իրա­կանացվելու է Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահ­մանամերձ գյու­ղա­կան բնակա­վայրերում, ինչպես նաև, հնարավո­րու­թյան սահման­նե­րում, հայ­րենի այլ գյուղական բնակավայրերում։ Ծրագիրը նե­րա­ռում է երկու հիմ­նական ուղղություն․ առաջին՝ ուսումնասիրություն, երկրորդ՝ գյու­ղատն­տեսական ենթածրագերի իրականացում։ 2021 թ․ Սյունիքի մարզի երկու սահմանա­մերձ գյուղերում իրականացված ուսում­նասի­րու­թյան ընթացքում վեր հանված խնդիրների դիտարկման արդյունքում հիմնադրամին գյուղմաս­նագետի կողմից ներկայացվել են չորս տարբեր ենթածրագրեր։ 2022 թ․ ընտրվել է այդ ենթածրագրերից մեկը, որը նպատակ ունի փորձնական ընտրված սահմանամերձ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ, Եղվարդ և Ծավ գյուղերում, հնարավորության դեպքում նաև Կապանի տարածաշրջանի սահմանամերձ այլ գյուղական բնակավայրե­րում, ձեռնարկել խոզերի բուծում։ Դիտարկումների արդյունքում ընտրված գյուղացիներին նվիրաբերվելու են երկուական խոճկորներ։ Արդյունքում, առաջին խոճկորների ծնվելուց հետո ծրագրի մասնակից խոզաբույծ գյուղացիները յուրաքանչյուր էգ խոզից մեկական խոճկոր են վերադարձնելու հիմնադրամին։ Այդ խոճկորներն էլ իրենց հերթին հիմնադրամը կնվիրի ծրագրի նոր մասնակիցներին՝ այդ կերպ նպաստելով ծրագրի շարունակակա­նությա­նը։

Հայտերը ընդունվում են մինչև հոկտեմբերի 11-ը։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրին կարող են մասնակցել վերոնշյալ պահանջներին բավարարող 18-40 տարեկան այն տղաները, ովքեր հանդիսանում են ՀՀ սահմանամերձ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ, Եղվարդ, Ծավ գյուղական բնակավայրերում փաստացի բնակվող ՀՀ կամ Արցախի հանրապետության քաղաքացիներ, ինչպես նաև՝ Սփյուռքից հայրենադարձվածներ։ Ծրագրի մասնակից կարող են դառնալ նաև այն մասնակիցները, որոնք ունեն ՀՀ բուհերում սովորող ուսանող մեկ և ավելի երեխաներ, միայնակ մոր կամ հոր կարգավիճակ և իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխաներ, Արցախյան վերջին պատերազմում մասնակցի կամ ժամկետային զինծառայող, երկու և ավելի անչափահաս երեխաներ։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Սահ­մանված ժամկետներում հայտատուն լրացնում է էլեկտրո­նա­յին հարցա­րանը և [email protected] էլ․ հասցեին է ուղարկում ուղարկում անհրաժեշտ փաստաթղթերի սքան տարբերակները (անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ID քարտ, փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք, իր կողմից խոզաբուծությամբ զբաղվելը հաստատող փաստերի՝ գոմի, ներկայում պահվող խոզի/երի լուսանկարները, առկայության դեպքում՝ Արցախյան վերջին պատերազմում մասնակցի կամ ժամկետային զինծառայողի, միայնակ մոր կամ հոր կարգավիճակը, ՀՀ բուհերում սովորող ուսանող երեխայի/ների, երկու և ավելի անչափահաս երեխաներ ունենալու փաստը հաստատող տեղեկանք կամ այլ փաստաթուղ)։

Կարևոր սկզբունքնե­րից է հայտը ներկայացնելու ընթացքում անասնապահությամբ զբաղվելու պայմա­նը։ Հատուկ ուշադրության են արժանանալու այն հայտատուները, ովքեր ոչ միայն փորձում են զարգացնել հայրենի գյուղում իրենց տնտեսու­թյուն­ները, այլ նաև՝ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին, նպաստում են գյուղի զարգացմանը՝ աշխատելով տեղի կրթական հաստատություններում։ Հայտերի ընդուն­ման գործընթացի ժամանակ հիմ­նադ­րամի կողմից հետևո­ղակա­նորեն ստուգ­վում է սահմանված պա­հանջնե­րին վերջիններիս համա­պա­տաս­խա­նելիու­թյու­նը։

Հաստատվում և ընտրվում են սահմանափակ թվով մասնա­կիցներ։

Հիմ­նադրամն իրեն իրավունք է վերապահում առանց մեկ­նաբա­նու­թյուն­ների մերժելու նշված պահանջնե­րին չբավա­րա­րող հայտերը։ Ընտըր­ված մասնակիցներին ուղարկ­վում է հաստատող նամակ։ Ընտրված հայտատուներից յուրաքանչյուրին հիմնադրամն իր հայեցողությամբ նվի­րա­բե­րում է մինչև մեկ ամսական երկու էգ խոճկոր։ Հետագայում նոր խոճկորների հայտնվելու ժամանակ մասնակիցները՝ որպես նվի­րատվություն, հանձնում են մեկական էգ խոճկոր հիմնադրամին։ Հիմնադրամի կողմից ընտրված նոր մասնակիցներն իրենց հերթին կստանան ծրագրի մասնակիցների կողմից նվիրաբերված խոճկորները։ Հիմնադրամի և ընտրված մասնակիցների հարաբերու­թյուն­ները կարգավորվում են կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակում։

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։