ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

«Մենք» առաջնորդության դպրոց 2023 (համառոտ նկարագրություն)

«Մենք» առաջնորդության դպրոց 2023
(համառոտ նկարագրություն)

Մերօրյա ներքին և արտաքին մարտահրավերներն ավելի ակնառու են դարձնում տարաբնույթ ոլորտներում բանիմաց առաջ­նորդների անհրաժեշտությունը։ Նման առաջնորդների ձևավորման ճանա­պարհին կարևոր նշանակություն ունի նրանց գիտագործնական փորձի կու­տա­կումը։ Այդ նպատակով էական դեր է խաղում բու­հա­կան կրթական ծրագրե­րի կողքին տե­սա­կանից գործնական անցում ապա­հովող կրթական կարճաժամկետ ծրա­գրի առկայությունը, որը հնարավորություն կտա ուս­ման մեջ առաջադիմություն ցու­ցա­բերող համալսարանական ուսանողու­թյա­նը, խոստումնալից ասպիրանտներին և երիտասարդ գիտաշխա­տող­ներին ժամանա­կա­կից մասնագիտական պահանջների շրջանակում ստա­նալ անհրաժեշտ փոր­ձառություն։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մար­դասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է հա­մարում կազ­մակերպել «Մենք» առաջնորդության դպրոց» ենթածրա­գիրը։ Այն հանդիսանում է «ՄԵՆՔ» առաջնորդության ակումբ ծրագրի մասնիկը։ Ենթածրագրի մաս­նա­կիցների ընտրության հարցում առկա են որոշակի սահմանա­փակում­ներ և պահանջներ։ Ենթածրագիրը միտված է ձևավորելու մասնակիցների միջև գործընկերային կապեր, զարգացնելու մաս­­նա­գիտական ունակու­թյուն­ներ։ Ծրագրի արդյունքում լավագույն ցուցանիշների հիման վրա ընտրված մասնակիցները որոշակի տևողությամբ գերազանցության ամսական, իսկ մի մասն էլ խրախուսական մեկանգամյան կրթաթոշակ կստանան։ Այդ ընթացքում մասնա­գիտական հմտություն­նե­րի, գիտելիքների զարգացման և դրանց գործնականում կիրառման շարու­նակականության ապահովման նպատակով «Մենք» առաջնոր­դության ակումբին միանալու իրավունք կստանան նաև կրթաթոշակ չստացած ծրագրի մյուս մասնակիցները։ Ծրագրի ավարտին մաս­նակից­ներին կտրվի մաս­նակ­ցությունը փաստող վկայա­կան։ Հարցարանը լրացնելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։ Ենթածրագիրը իրականացվելու է Երևանում մայիս ամսվա երկրորդ կեսին։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներա­ռել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության այն քա­ղաքացիներին և սփյուռքահայերին, ովքեր սովորում են ՀՀ բուհերի բակալավրում ու մագիստրատուրայում և ունեն ուսման մեջ միջինից բարձր ՄՈԳ-ի ցուցանիշ, ինչպես նաև մինչև 30 տարեկան ասպիրանտներին և գիտաշ­խա­տողներին։ Ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարվա ընթացքում Հիմնադրամի նմանօրինակ ծրագրերի մասնակիցները։

Որպես առավելություն են ընդունվում օտար լեզուների իմացությունը, կամավորության փորձը, հասարակական դաշտում ծավալած աշխատանքը։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու փուլով։ Առա­ջին փուլում մասնակիցները լրացնում են մասնակցության էլեկտրո­նային հայտը, բակալավրի և մագիստրատուրայի ուսանող­ները հիմնադրամի [email protected] պաշտոնական էլ․ հասցեին են ուղարկում ՄՈԳ-ի տվյալը հաստատող որևէ փաստաթղթի սքան տարբերակը։ Ծրագրի առաջին փուլով նախատեսված մասնակցության էլեկտրոնային հայտի լրացման և անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է։ Երկու տարիքային խմբերի դեպքում էլ որպես հավելյալ դրական ցուցանիշ է դիտարկվում նրանց հասարակական գործունեության, հրապարակախոսային կամ լրատվա­կան բնույթի հրապարակումների մասին տվյալների ներկայացումը էլեկտրո­­նային հարցարանում։ Էլեկտրոնային հարցարանի և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջներին առավելապես բավարարող մասնակիցները։ Այդ մասին վերջիններս տեղեկացվում են էլ․ հասցեներին ուղարկված նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք անցնում են երկրորդ փուլ։ Այս փուլում մասնակիցների հետ հիմնադրամի տնօրենը անց է կացնում, առկա կամ հեռավար ձևաչափով, բանավոր հարցազրույց։ Արդյունքում տնօրենը ընտրում է ծրագրի վերջնական մասնակիցներին։ Այդ մասին ընտրված մասնակից­ները տեղեկանում են էլ․ հասցեով ուղարկված ծանուցող նամակների մի­ջո­ցով։

Մեր բանախոսները։
Ինչպե՞ս է ընթանալու սեմինարը։

Սեմինարը ծրագրի առաջին մասն է կազմում։ Այն տևում է յոթ աշխատանքային օր։ Դասընթացն ենթադրում է տեսական դասախոսություններ, գործնական աշխատանք։ Գործնա­կան աշխատանքները ենթադրում են 1 վերլուծական հոդվածի պատրաստում։ Վերջինս պետք է համապատասխանի «Հավելված 1» չափանիշներին։ Գործնական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը վերջին դասընթացների օրվան հաջորդող օրն է։ Աշխատանքները ուղարկվում են էլ․ տարբերակով՝ հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին։ Ավարտական աշխատանքները կարող են հրապարակվել www.ditarkum.info կայքում։ 

Ինչպե՞ս են որոշվելու կրթաթոշակակիրները։

Առա­վելագույն միա­վոր ստա­ցած մինչև չորս մասնա­կիցնե­րի կտրվեն առաջադիմության ամսական կրթա­­թոշակ ստանալու մասին փաս­տող հա­վաս­­տագրեր։ Կրթաթոշակակիրների հետ հարաբերությունները կարգավորվելու են նրանց հետ կնքվելիք պայ­մանագրերի հիման վրա։ Կրթաթոշա­կները փոխանցվելու են կրթաթո­շա­կա­կիրների բանկային հաշիվներին։  

Ինչպե՞ս է ապահովվելու ծրագրի մասնագիտական շարունակականությունը։

Սեմինարի ավարտից հետո սկսվում է ծրագրի երկրորդ մասը։ Մաս­նա­­գիտական հմտությունների, գիտելիքների զարգացման և դրանց գործ­նականում կիրառման շարունակականության ապահովման նպատակով կրթաթոշակակիրները մաս կկազմեն «Մենք» առաջնորդության ակումբին։ Ցանկության դեպքում՝ ակումբին միանալու իրավունք կստանան ծրագրի կրթաթոշակ չստացած, ինչպես նաև նախորդ տարում հիմնադրամի «Երիտասարդ լրագրողների դպրոց» և «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրերի մասնակիցները։ Այն կփորձի գեներացնել հետաքրքիր գաղափարներ, հանդես գալ տարաբնույթ նախագծերով՝ իբրև երիտասարդական հարթակ միավորելով բանիմաց և նպատակասլաց հայ­րե­նակիցների։ Ակումբի անդամները կներկայացնեն իրենց ընթացիկ մաս­նագիտական դիտարկումները, հայրե­նի և համաշխարհային անցուդարձի մասին քննարկումները www.ditarkum.info կայքում։

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։