ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԳԻՐՔԸ ՍԱՀՄԱՆԻՆ

Գիրքը սահմանին (համառոտ նկարագրություն)

Հայ դպրոցը մշտապես եղել է մեր հանրության ա­պա­­­գայի շարժիչ ուժը։ Նրա ներուժը՝ հայ աշակերտն ու ուսուցիչը, պատ­շաճ կրթական որակ ապահովելու համար կարիք ունեն նոր գիտելիքների։ Այդ հարցում կարևոր դեր է խաղում հայկական և արտասահմանյան մաս­նա­գիտական ու գեղարվեստական ժամանակակից գրականությունը։ Այն մե­ծ մասամբ հասանելի չէ մեր դպրոցների գրադարաններին։ Այս առու­մով առավել խոցելի են սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։ Հարց, որի լուծմանը մոտենալու հա­մար անհրաժեշտ է հասանելի դարձ­նել այդ գրա­կանությունը։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահ­մանա­մերձ բնակավայրերի, այդ թվում Արցախի Հանրապետության դպրոցների գրադարանային ֆոնդի համալր­ման գոր­ծում։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազ­մակերպել «Գիրքը սահ­մանին» կրթամշա­կութային ծրա­գիր։ Արդյունքում, ծրագրին մասնակ­ցող սահ­մանամերձ դպրոցները կհամալրվեն կրթական գործըն­թա­ցում անհրա­­ժեշտ հայերեն և օտարալեզու գեղարվեստական և մաս­նագի­տական գրակա­նությամբ։ Մասնակից դպրոցների հետ կապը չի սահմա­նա­փակ­վելու սույն ծրագրով։ Հիմնադրամը ջանալու է, հնարավո­րության սահ­մաններում, գործընկեր դպրոցներին ներառել կրթամշակու­թային այլ ծրագրերում։  

2022 թվականի մասով ծրագիրը նախատեսված է ՀՀ սահմանամերձ Սյունիքի բնակավայրերի Գորիսի տարածաշրջանի Տեղի թիվ 2, Խնածախի, Վաղատուրի, Հարթաշենի, Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի, Խոտի միջնակարգ և Արավուսի տարրական դպրոցների գրադարանային ֆոնդը հայկական և արտասահմանյան մասնագիտական ու գեղարվեստական ժամանակակից գրականությամբ հնարավորինս համալրելու համար։

Կապ մեր հետ։