ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԾրագրերԿրթություն

Արմաթ Ախալցխա 2023 (համառոտ նկարագրություն)

Արմաթ Ախալցխա 2023 (համառոտ նկարագրություն)

Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինժեներիան մեր օրերում սրընթաց զարգացում են ապրում՝ մեծ դերակատարում ունենալով հասարակության առաջընթացի հարցերում։ Հայրենիքում սկիզբ են առնում ոլորտի զարգացմանը միտված ծրագրեր, որոնցից մեր հետաքրքրության է արժանացել «Արմաթ»-ը։ Մասնավորապես, այն հանգամանքը, որ «Արմաթ»-ի սահմաններն արդեն հատել են Ջավախքը։ Փաստ, որը խոսում է ծրագրի արդյունավետության բարձր ցուցիչի մասին։ Հիմք ընդունելով Ջավախք երկրամասում «Արմաթ» ծրագրի կենտրոն­նե­րից մեկին աջակցելու մասով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (այսուհետ՝ ՋԱՀ) հետ 2022 թ․ դեկտեմբերին ընթացած բանակցություն­ները՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համա­րում կազ­մակերպել «Արմաթ Ախալցխա» ծրա­­գիրը։ Ծրագրի նպատակն է Ախալցխայում գործող «Արմաթ» կենտրոնի 2023 թվականի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովել։ Ծրագիրը համա­կար­գում է հիմնադրամի ներ­կայացուցիչը։ Ծրագրի իրականացման նպատակով որպես միջնորդ կազմակերպություն է հանդես գալիս ՋԱՀ-ը։

Ինչո՞ւ իրականացվում ծրագիրը։

Ծրագիրը նախատեսված է Ախալցխայում գործող «Արմաթ» կենտրոնի 2023 թվականին գործունեության շարունակականությունն ապա­հո­վելու համար։

Գործընկերային մասի ապահովում։

Ծրագրի իրագործումն ապահովելու նպատակով Հիմնադրամը կնքում է համապատասխան հուշագիր Ջավախքում՝ այդ թվում և Ախալցխայում «Արմաթ» ծրագրի համակարգումն իրականացնող կազմա­կեր­պության՝ ՋԱՀ-ի հետ։

Ինչո՞ւ իրականացվում ծրագիրը։

Համաձայն հիշյալ հուշագրի Հիմնադրամը ՋԱՀ-ի համապատասխան բանկային հաշվին է փոխանցում անհրաժեշտ դրամական միջոցներ։

Կապ մեր հետ։