ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԱՄԱՐ

Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար

Այսօր լայն թափ է ստանում ծրագրավորման շու­կան։ Այն հնարավորություն է տալիս նաև կազմակերպել աշխատանքը հեռավար սկզբունքով։ Նման հնարավորությունները լավագույնս կարող են կիրառելի լինել Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանա­մերձ բնա­կավայրերում փաստացի բնակվող երիտասարդների մասնա­գի­տական ապագան կառուցելու հարցում։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազ­մակերպել «Ծրագրավորման դասըն­թաց­ներ սահմանի երիտասարդի համար» կրթա­գործ­նական ծրա­­գիրը։ Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում փաստացի բնակվող 18-32 տարեկան մինչև 8 երիտասարդների համար։ Ծրագրի դասընթացի ուղղթությունը վեբ ծրագրավորումն է, որը կտևի վեց ամիս և կիրականացվի հեռավար կապի միջոցով։ Նախատեսվում է ոչ միայն բարելավել ծրագրի մասնակիցների մասնա­գիտա­կան ունակու­թյուն­ները, այլ նաև՝ մասնագիտական բարձր առաջադիմու­թյուն ցուցա­բերած մասնա­կից­ների առնվազն 20 տոկոսին տրամադրել մասնագիտական աշխատանք հիմ­նադրա­մի ծրագիրը իրականացնող կազմակերպության կողմից՝ առանց հիմ­նա­կան բնակության վայրը լքելու։ Ծրագրի ավարտին մաս­նա­կիցներին կտրվի մասնակցու­թյունը փաստող վկայական։ Ծրագիրը համա­կար­գում է հիմնադրամի ներ­կայացուցիչը։ Ծրագրի կրթական մասը կազմակերպվե­լու է ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկի հետ։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվում նոյեմբերի 28-ը։ Ծրագրի մասնակցելու հայտի համար անհրաժեշտ է լրացնել սույն հարցարանը։ 

Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ +374942611822