ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

«ՄԵՆՔ» առաջնորդության ակումբ․ ամառային դպրոց

"ՄԵՆՔ" առաջնորդության ակումբ․ ամառային դպրոց (համառոտ կարագրություն)

Մերօրյա ներքին և արտաքին մարտահրավերներն ավելի ակնառու են դարձնում տարաբնույթ ոլորտներում բանիմաց առաջ­նորդների անհրաժեշտությունը։ Նման առաջնորդների ձևավորման ճանա­պարհին կարևոր նշանակություն ունի նրանց գիտագործնական փորձի կու­տա­կումը։ Այդ նպատակով էական դեր է խաղում բու­հա­կան կրթական ծրագրե­րի կողքին տե­սա­կանից գործնական անցում ապա­հովող կրթական կարճաժամկետ ծրա­գրի առկայությունը, որը հնարավորություն կտա ուս­ման մեջ առաջադիմություն ցու­ցա­բերող համալսարանական ուսանողու­թյա­նը, խոստումնալից ասպիրանտներին և երիտասարդ գիտաշխա­տող­ներին ժամանա­կա­կից մասնագիտական պահանջների շրջանակում ստա­նալ անհրաժեշտ փոր­ձառություն։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մար­դասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է հա­մարում կազ­մակերպել «Մենք» առաջնորդության դպրոց» ենթածրա­գիրը։ Այն հանդիսանում է «ՄԵՆՔ» առաջնորդության ակումբ ծրագրի մասնիկը։ Ենթածրագրի մաս­նա­կիցների ընտրության հարցում առկա են որոշակի սահմանա­փակում­ներ և պահանջներ։ Սույն տարում ծրագրի մասնագիտական ուղղվածությունը կլինի լրագրության ասպարեզը։ Ենթածրագիրը միտված է ձևավորելու մասնակիցների միջև գործընկերային կապեր, զարգացնելու մաս­­նա­գիտական ունակու­թյուն­ներ։ Այդ ընթացքում մասնա­գիտական հմտություն­նե­րի, գիտելիքների զարգացման և դրանց գործնականում կիրառման շարու­նակականությունն ապահովելու նպատակով ծրագրի մասնակիցները, ցանկության դեպքում, կկարողանան շարունակել «Մենք» առաջնոր­դության ակումբի շրջանակում։ Ծրագրի ավարտին մաս­նակից­ներին կտրվի մաս­նակ­ցությունը փաստող վկայա­կան։ Հարցարանը լրացնելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Ենթածրագիրը իրականացվելու է Երևանում հուլիս ամսվա երկրորդ կեսին։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներա­ռել Հայաստանի Հանրապետության այն քա­ղաքացիներին և սփյուռքահայերին, ովքեր սովորում են ՀՀ բուհերի բակալավրում ու մագիստրատուրայում, ինչպես նաև մինչև 25 տարեկան ասպիրանտներին և գիտաշ­խա­տողներին։ Ծրագրին կարող են մասնակցել նաև նախորդ տարվա ընթացքում Հիմնադրամի նմանօրինակ ծրագրերի մասնակիցները։

Որպես առավելություն են ընդունվում օտար լեզուների իմացությունը, կամավորության փորձը, հասարակական դաշտում ծավալած աշխատանքը։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու փուլով։ Առա­ջին փուլում մասնակիցները լրացնում են մասնակցության էլեկտրո­նային հայտը։ Ծրագրի առաջին փուլով նախատեսված մասնակցության էլեկտրոնային հայտի լրացման վերջնաժամկետն հունիսի 30-ն է։ Որպես հավելյալ դրական ցուցանիշ է դիտարկվում մասնակիցների հասարակական գործունեության, հրապարակախոսային կամ լրատվա­կան բնույթի հրապարակումների մասին տվյալների ներկայացումը էլեկտրո­­նային հարցարանում։ Էլեկտրոնային հարցարանի տվյալների ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջներին առավելապես բավարարող մասնակիցները։ Այդ մասին վերջիններս տեղեկացվում են էլ․ հասցեներին ուղարկված նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք անցնում են երկրորդ փուլ։ Այս փուլում մասնակիցների հետ հիմնադրամի տնօրենը անց է կացնում, առկա կամ հեռավար ձևաչափով, բանավոր հարցազրույց։ Արդյունքում տնօրենը ընտրում է ծրագրի վերջնական մասնակիցներին։ Այդ մասին ընտրված մասնակից­ները տեղեկանում են էլ․ հասցեով ուղարկված ծանուցող նամակների մի­ջո­ցով։

Մեր բանախոսները։
Ինչպե՞ս է ընթանալու սեմինարը։

Սեմինարը ծրագրի առաջին մասն է կազմում։ Այն տևում է յոթ աշխատանքային օր։ Դասընթացն ենթադրում է տեսական դասախոսություններ, գործնական աշխատանք։ Գործնա­կան աշխատանքները ենթադրում են 1 վերլուծական հոդվածի պատրաստում։ Վերջինս պետք է համապատասխանի «Հավելված 1» չափանիշներին։ Գործնական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը վերջին դասընթացների օրվան հաջորդող օրն է։ Աշխատանքները ուղարկվում են էլ․ տարբերակով՝ հիմնադրամի պաշտոնական էլ․ հասցեին։ Ավարտական աշխատանքները կարող են հրապարակվել www.ditarkum.info կայքում։ 

Ինչպե՞ս է ապահովվելու ծրագրի մասնագիտական շարունակականությունը։

Սեմինարի ավարտից հետո սկսվում է ծրագրի երկրորդ մասը։ Մաս­նա­­գիտական հմտությունների, գիտելիքների զարգացման և դրանց գործ­նականում կիրառման շարունակականության ապահովման նպատակով մասնակիցները, ցանկության դեպքում, մաս կկազմեն «Մենք» առաջնորդության ակումբին։ Այն կփորձի գեներացնել հետաքրքիր գաղափարներ, հանդես գալ տարաբնույթ նախագծերով՝ իբրև երիտասարդական հարթակ միավորելով բանիմաց և նպատակասլաց հայ­րե­նակիցների։ Ակումբի անդամները կներկայացնեն իրենց ընթացիկ մաս­նագիտական դիտարկումները, հայրե­նի և համաշխարհային անցուդարձի մասին քննարկումները www.ditarkum.info կայքում։