ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

«ՄԵՆՔ» առաջնորդության դպրոց — 2022

«Մենք» առաջնորդության դպրոց (համառոտ նկարագրություն)

Մերօրյա ներքին և արտաքին մարտահրավերներն ավելի ակնառու են դարձնում տարաբնույթ ոլորտներում բանիմաց առաջ­նորդների անհրաժեշտությունը։ Նման առաջնորդների ձևավորման ճանա­պարհին կարևոր նշանակություն ունի նրանց գիտագործնական փորձի կու­տա­կումը։ Այդ նպատակով էական դեր է խաղում բու­հա­կան կրթական ծրագրե­րի կողքին տե­սա­կանից գործնական անցում ապա­հովող կրթական կարճաժամկետ ծրա­գրի առկայությունը, որը հնարավորություն կտա ուս­ման մեջ առաջադիմություն ցու­ցա­բերող համալսարանական ուսանողու­թյա­նը, խոստումնալից ասպիրանտներին և երիտասարդ գիտաշխա­տող­ներին ժամանա­կա­կից մասնագիտական պահանջների շրջանակում ստա­նալ անհրաժեշտ փոր­ձառություն։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մար­դասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է հա­մարում կազ­մակերպել «Մենք» առաջնորդության դպրոց» ծրա­գիրը։ Ծրագրի մաս­նա­կիցների ընտրության հարցում առկա են որոշակի սահմանա­փակում­ներ և պահանջներ։ Ծրագիրը միտված է ձևավորելու մասնակիցների միջև գործընկերային կապեր, զարգացնելու մաս­­նա­գիտական ունակու­թյուն­ներ։ Ծրագրի արդյունքում լավագույն ցուցանիշների հիման վրա ընտրված մասնակիցները որոշակի տևողությամբ առաջադիմության ամսական կրթաթոշակ կստանան։  Այդ ընթացքում մասնա­գիտական հմտություն­նե­րի, գիտելիքների զարգացման և դրանց գործնականում կիրառման շարու­նակականության ապահովման նպատակով կձևավորվի «Մենք» առաջնոր­դության ակումբը, որին միանալու իրավունք կստանան նաև կրթաթոշակ չստացած ծրագրի մյուս մասնակիցները։ Ծրագրի ավարտին մաս­նակից­ներին կտրվի մաս­նակ­ցությունը փաստող վկայա­կան։ Հարցարանը լրացնելու վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։ Ծրագիրը իրականացվելու է Երևանում։

Ովքե՞ր կարող են մասնակցել։

Ծրագրի մասնակիցների շրջանակը նախատեսում է ներա­ռել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության այն քա­ղաքացիներին և սփյուռքահայերին, ովքեր սովորում են ՀՀ բուհերի միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, քաղաքագիտու­թյուն, իրավագիտություն, պատմություն, լրագրություն, արևելագիտու­թյուն, օտար լեզուներ մասնագիտությունների գծով բակալավրի 3-4-րդ կուր­սերում ու մագիստրատուրայում և ունեն ուսման մեջ միջինից բարձր ՄՈԳ-ի ցուցանիշ, ինչպես նաև մինչև 30 տարեկան ասպիրանտներին և գիտաշ­խա­տողներին։ Ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ տարվա ընթացքում Հիմնադրամի նմանօրինակ ծրագրերի մասնակիցները։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։

Մասնակիցների ընտրությունն իրականացվում է երկու փուլով։ Առա­ջին փուլում մասնակիցները լրացնում են մասնակցության էլեկտրո­նային հայտը, բակալավրի և մագիստրատուրայի ուսանող­ները հիմնադրամի [email protected] պաշտոնական էլ․ հասցեին են ուղարկում ՄՈԳ-ի տվյալը հաստատող որևէ փաստաթղթի սքան տարբերակը։ Ծրագրի առաջին փուլով նախատեսված մասնակցության էլեկտրոնային հայտի լրացման և անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է։ Երկու տարիքային խմբերի դեպքում էլ որպես հավելյալ դրական ցուցանիշ է դիտարկվում նրանց հասարակական գործունեության, հրապարակախոսային կամ լրատվա­կան բնույթի հրապարակումների մասին տվյալների ներկայացումը էլեկտրո­­նային հարցարանում։ Էլեկտրոնային հարցարանի և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պա­հանջներին առավելապես բավարարող մասնակիցները։ Այդ մասին վերջիններս տեղեկացվում են էլ․ հասցեներին ուղարկված նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք անցնում են երկրորդ փուլ։ Այս փուլում մասնակիցների հետ հիմնադրամի տնօրենը անց է կացնում, առկա կամ հեռավար ձևաչափով, բանավոր հարցազրույց։ Արդյունքում տնօրենը ընտրում է ծրագրի վերջնական մասնակիցներին։ Այդ մասին ընտրված մասնակից­ները տեղեկանում են էլ․ հասցեով ուղարկված ծանուցող նամակների մի­ջո­ցով։

Ինչպե՞ս է ընթանալու սեմինարը։

Սեմինարը ծրագրի առաջին մասն է կազմում։ Այն տևում է յոթ աշխատանքային օր։ Դասընթացն ենթադրում է տեսական դասախոսություններ, գործնական աշխատանք։ Գործնա­կան աշխատանքները ենթադրում են 1 վերլուծական հոդվածի պատրաստում։  Գործնական աշխատանքների կատարման հա­մար մասնակիցները կարող են ստանալ սեմինարի յոթօրյա ժամկետից զատ ևս յոթ օր ժամա­նակ։ Դասախոսների կողմից երաշխավորված հոդ­վածները հրապարակվում են www.ditarkum.info կայքում։ 

Ինչպե՞ս են որոշվելու կրթաթոշակակիրները։

Առա­վելագույն միա­վոր ստա­ցած մինչև հինգ մասնա­կիցնե­րի կտրվեն առաջադիմության ամսական կրթա­­թոշակ ստանալու մասին փաս­տող հա­վաս­­տագրեր։ Կրթաթոշակակիրների հետ հարաբերությունները կարգավորվելու են նրանց հետ կնքվելիք պայ­մանագրերի հիման վրա։ Կրթաթոշա­կները փոխանցվելու են կրթաթո­շա­կա­կիրների բանկային հաշիվներին։  

Ինչպե՞ս է ապահովվելու ծրագրի մասնագիտական շարունակականությունը։

Սեմինարի ավարտից հետո սկսվում է ծրագրի երկրորդ մասը։ Մաս­նա­­գիտական հմտությունների, գիտելիքների զարգացման և դրանց գործ­նականում կիրառման շարունակականության ապահովման նպատակով կձևավորվի «Մենք» առաջնորդության ակումբը։ Այն ձևա­վորվելու է ծրագրի կրթաթոշակակիրներից։ Ցանկության դեպքում՝ ակումբին միանալու իրավունք կստանան ծրագրի կրթաթոշակ չստացած, ինչպես նաև նախորդ տարում հիմնադրամի «Երիտասարդ լրագրողների դպրոց» և «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրերի մասնակիցները։ Այն կփորձի գեներացնել հետաքրքիր գաղափարներ, հանդես գալ տարաբնույթ նախագծերով՝ իբրև երիտասարդական հարթակ միավորելով բանիմաց և նպատակասլաց հայ­րե­նակիցների։ Ակումբի անդամները կներկայացնեն իրենց ընթացիկ մաս­նագիտական դիտարկումները, հայրե­նի և համաշխարհային անցուդարձի մասին քննարկումները www.ditarkum.info կայքում։

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։