ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԳիտությունԾրագրեր

Հայագիտությունը Նոր Նախիջևանում 2023 (համառոտ նկարագրություն)

Հայագիտությունը Նոր Նախիջևանում 2023 (համառոտ նկարագրություն)

2020 թ․ Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի ջանքերով Հարավային դաշնային համալսարանի Սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի կազմում իր գիտակրթական աշխատանքները սկսեց նորաբաց հայագիտական կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն)։ Վերջինիս երկամյա գործունեության ընթացքում բավարար չափի գրականություն է հրատարակվել, անցկացվել են տարբեր գիտակրթական միջոցառումներ։ Կենտրոնի գործունեությունը հայրենիքի ոլորտային հարթակներում ներկայացնելու նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Հայագիտությունը Նոր Նախիջևանում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անհրաժեշտ կլինի ապահովել Կենտրոնի պատվիրակության Հայաստան այցի և գործունեության շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներն ու անհրաժեշտ ծախսերը։ Կենտրոնի գործունեության հանրայնացումը Հայաստանի հայագիտական շրջանակների համար կարևոր նպաստ է Սփյուռքի և Հայրենիքի գործակցության համատեքստում։

Ինչո՞ւ իրականացվում ծրագիրը։

Ծրագիրը նախատեսված է Կենտրոնի պատվիրակության Հայաստան այցի և գործունեության շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներն ու անհրաժեշտ ծախսերը ապահովելու համար։
Ծրագիրը ենթադրում է հետևյալ փուլերը․

Կենտրոնի պատվիրակության կազմի, այցի օրակարգի հստակեցում։

Պատվիրակության կազմի և այցի օրակարգի հստակեցման մասի իրականացումն ապահովելու համար հիմ­նադրամը կապ է հաստատում Կենտրոնի ներկայացուցիչների հետ ու համատեղ գործընկերների հետ ամբողջականացնում վեր հանված հարցերի պատասխանները։ 

Կենտրոնի գործունեությանը նվիրված շնորհանդեսի կազմակերպում։

Շնորհանդեսի կազմակերպման նպատակով՝ համաձայանեցված Կենտրոնի պատվիրակների հետ, քննարկել Երևանի պետական հա­մալսա­րանի հյուրերի տանն իրականացնելու հարցը պատասխանա­տուների հետ։ Զուգահեռ կազմակերպել մասնագիտական շրջանակներին շնորհանդեսին մասնակցելու համար էլ․ հրավերների առաքումը։

Կապ մեր հետ։