
ՓՈՔՐԻԿ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ
«Փոքրիկ Հայրենակից» 2025
(համառոտ նկարագրություն)
Մեր հայրենիքում ու առավելապես նաև սահմանամերձ մարզերում ապրում են փոքրիկներ, ովքեր խոցելի կարգավիճակ ունեն և զգում են մեր հոգածության կարիքը։ Նրանց առօրյան ամառային արձակուրդների օրերին դրական լիցքերով հավելելու գործում նշանակալի դեր կարող են խաղալ կրթադաստիարակչական ծրագրերը։ Առավել ևս, երբ այդ ծրագրերի միջոցով հնարավոր է լինում երեխային մոտեցնել հայ և համաշխարհային արվեստին, սպորտին՝ այդ կերպ սերմանելով նրանցում հայրենասիրություն և սեր դեպի մշակույթն ու սպորտը։ Նման ծրագրերի միջոցով հնարավոր կլինի որոշակիորեն նպաստել ոչ միայն փոքրիկների կենսակերպում դրական փոփոխությունների ներդրմանը, այլ նաև մարզային դաշտում ոլորտային մասնագետների սոցիալական վիճակում դրական հավելումներին։ Ուստի, կարևորում ենք մեր մասնակցությունը ՀՀ սահմանամերձ գոտու մարզերի 4-7-րդ դասարաններում սովորող երեխաների կրթադաստիարակչական բնույթի ծրագրերի իրականացման գործում։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում որոշ բնակավայրերի 4-7-րդ դասարաններում սովորող և հիմնադրամի համար հստակեցված կարգավիճակ ունեցող երեխաների համար կազմակերպել «Փոքրիկ հայրենակից» ծրագիրը։ Արդյունքում, ծրագրին մասնակցող երեխաների համար հնարավոր կլինի ապահովել արժեքավոր գիտելիքներով և հմտություններով հագեցած հետաքրքիր օրեր։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագրին կարող են մասնակցել սահմանամերձ Սյունիքի մարզի Կապան համայնքի թե՛ քաղաքային, թե՛ գյուղական դպրոցների 4-7-րդ դասարանների բոլոր աշակերտները։ Մասնակցել կարող են ընդհանուր առմամբ մինչև 60 երեխա։ Սահմանված թիվը լրանալու դեպքում Հիմնադրամը դադարեցնելու է հայտերի ընդունումը։ Հայտատուների սահմանված թիվը գերազանցելու դեպքում Հիմնադրամը մասնակիցների վերջնական ընտրության հարցում նախ և առաջ առաջնահերթություն է տալու․
- ռազմական գործողությունների ժամանակ զոհվածի զավակին,
- 2023 թ․Արցախից տեղահանված ընտանիքի զավակին,
- երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքի զավակին,
Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները։
Բոլոր դիմորդներն անհրաժեշտ է, որ բացի էլեկտրոնային գրանցումից, մեր էլեկտրոնային փոստին ([email protected]) կամ +374 94 26 11 82 հեռախոսահամարի Viber-ին ուղարկեն հետևյալ փաստաթղթերի լուսանկարները՝
Սահմանված փաստաթղթերի ցանկ․
Բոլոր դիմորդների դեպքում՝
- երեխայի ծննդյան վկայական
- ծնողներից մեկի անձնագրի կամ նույնականացման քարտի երկու էջ։
Եթե դիմորդը ունի որևէ արտոնյալ կարգավիճակ, ապա՝
ռազմական գործողությունների ժամանակ զոհված հարազատի առկայության դեպքում՝
1. կարգավիճակը հաստատող փաստաթուղթ
2023 թ․ Արցախից տեղահանվածի դեպքում՝
1. փախստականի վկայական
երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքի դեպքում՝
1. ընտանեկան կազմի վերաբերյալ տեղեկանք բնակության վայրից
Մասնակիցների վերջնական թիվը սահմանափակ է։ Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի մասնակցության հայտը լրացվի մինչև հունիսի 11-ը և զուգահեռ ուղարկվեն սահմանված փաստաթղթերի սքան տարբերակները։
Հայտերի և փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հիմնադրամի կողմից ընտրվում են պահանջներին առավելապես բավարարող մասնակիցները։ Այդ մասին մասնակիցների ծնողները տեղեկացվում են հավելյալ տեղեկացվում են հիմնադրամի կողմից։