ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

«Արցախ» ծրագիր 2023 (համառոտ նկարագրություն)​

«Արցախ» ծրագիր 2023 (համառոտ նկարագրություն)​

2023 թ․ սեպտեմբերին սկսված Արցախի մեր հայրենակիցների պարտադրված արտագաղթը շատ սոցիալական խնդիրներ է առաջ բերել։ Այսօր կարևոր է Արցախի մեր հայրենակիցների կողքին լինել, աջակցել նրանց սոցիալական, այդ թվում նաև կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և ընթացիկ այլ հարցերում։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հարկ է համարում 2023 թ․ սեպտեմբերին Արցախում սկսված պարտադրված արտագաղթի ճանապարհը բռնած ու Հայաստանի Հանրապետության մարզերում, առաջնահերթությամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերում, հաստատված մեր հայրենակիցների համար կազմակերպել «Արցախ» սոցիալական ծրագիրը։
Ծրագիրն ունենալու է երկու հիմնական բաղադրիչ։
Առաջին․հիմնադրամի ընթացիկ մի շարք ծրագրերի համատեքստում իրականացնել կրթական, առողջապահական, գյուղատնտեսական բնույթի աջակցություն ենթադրող ծրագրեր։

Այդ նպատակով մենք վերագործարկում ենք ընթացիկ որոշ ծրագրեր՝

  • «Առողջ հայրենակից» ծրագիր՝ աջակցել Արցախից արտագաղթած և պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորված մեր հայրենակիցներին մինչև 500000 ՀՀ դրամի սահմաններում վիրահա­տության, այդ ընթացքում բուժման նպատակով դեղորայքների, հետվիրահատական վերականգնման կամ անհրաժեշտ օրգանի արհեստական փոխարինիչի, պրոտեզների ձեռք բերման հարցում։
  • «Սահմանի աշակերտի կողքին» ծրագիր՝ աջակցել Արցախից արտագաղթած ու Հայաստանի Հանրապետության մարզեր, առաջնահեր­դու­թյամբ Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի, բնակավայրե­րում հաստատված ընտանիքների դպրոց հաճախող մինչև 1000 երեխաների դպրո­ցա­կան պայուսակների և գրենական պիտույքների փաթեթների տրամադրման հարցում։
  • «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագիր՝ տրամադրել Արցախից 2023 թ․ սեպտեմբերից արտագաղթած ու ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի գյուղերում բնակություն հաստատած մինչև 10 ընտա­նիքների երկուական խոճկոր և 5 ամսվա կեր։

Անհրաժեշտության դեպքում մեր հիմնադրամի կողմից իրականացվող այլ ծրագրերի շրջանակում ևս կներառվեն նոր լուծումներ։ Հիշեցնենք, որ նշված ծրագրերի մասով կան սահմանափակումներ և հայտերը ներկայացվելու պայմաններ, որոնց ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել տվյալ ծրագրեր՝ մուտք գործելով ծրագրի վերնագրից։

Երկրորդ․ապահովել Սփյուռքի գործընկեր կառույցների և ՀՀ պատկան մարմինների հետ համատեղ հիշյալ խմբի կարիքավոր ընտանիքների համար «Սոցիալական փաթեթ»-ի տրամադրում։

Արցախ ծրագրի Սնունդ բաժին։

«Արցախ» ծրագրի հիմնական նախաձեռնությունը իր մասշտաբներով ամենամեծն է։ Մեր աջակցությունը կօգնի Արցախից տեղահանված շուրջ 1000 ընտանիքի էապես թեթևացնել սննդի և հիգիենայի որոշ պարագաների հետ կապված ծախսերը։

Այս ուղղությամբ հիմնադրամը նախատեսում է մեկ ընտանիքի չափով նվիրաբերել մինչև 30 կգ ընդհանուր քաշով շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ, ոսպ, ոլոռ, հնդկաձավար, 25 կգ չափով բարձր կարգի ալյուր, 5 լ արևածաղիկի ձեթ, 10 կգ չափով լվացքի փոշի, 5լ շամպուն։ Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 75 տոննայի չափով հիշված անուն ապրանք։

Ծրագրին կարող են մասնակցել վերոնշյալ պահանջներին բավարարող 2023 թ․ սեպտեմբերից Արցախից արտագաղթած այն ընտանիքները, ովքեր հաստատվել են ՀՀ մարզերում։ Առաջնահերթություն է տրվելու Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի բնակավայրերում հաստատված ընտանիքներին։

Ծրագրին մասնակցելու հայտ տալու համար նախ անհրաժեշտ է  արձանագրվել։ Այնուհետև, հիմնադրամի [email protected] էլ․ հասցեին պետք է ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերի սքան կամ հեռախոսով նկարված տարբերակները (փաթեթը ստացող ընտանիքի անդամներից մեկի անձը հաստատող փաստաթուղթ, բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի և բնակության վայրը հաստատելու մասին)։ 

Ինչպե՞ս ստանալ սննդի փաթեթը։

Ծրագրին մասնակցելու հայտ տալու համար նախ անհրաժեշտ է  արձանագրվել։ Այնուհետև, հիմնադրամի [email protected] էլ․ հասցեին պետք է ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերի սքան կամ հեռախոսով նկարված տարբերակները (փաթեթը ստացող ընտանիքի անդամներից մեկի անձը հաստատող փաստաթուղթ, բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի և բնակության վայրը հաստատելու մասին)։ 

Կապ մեր հետ։
Արձանագրվեք այստեղ։