ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԾրագրերԿրթությունՆորություններ

Գիրքը սահմանին

Գիրքը սահմանին

Մենք կարևորում ենք ՀՀ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների գրադարանային ֆոնդի համալրումը։ Այս նպատակով «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հարկ է համարում կազմակերպել ամենամյա «Գիրքը սահմանին» կրթամշակութային ծրագիր։ Ծրագրին մասնակցող սահմանամերձ դպրոցները կհամալրվեն հայերեն և օտարալեզու բարձրակարգ գրականությամբ։ Մասնակից դպրոցների հետ կապը չի սահմանափակվելու սույն ծրագրով։ Հիմնադրամը ջանալու է, հնարավորության սահմաններում, գործընկեր դպրոցներին ներառել կրթամշակութային այլ ծրագրերում։