
«Մենք» առաջնորդության դպրոց
«ՄԵՆՔ» առաջնորդության դպրոց 2025 (համառոտ նկարագրություն)
Ժամանակակից հասարակության դինամիկ փոփոխությունների պայմաններում առավել քան երբևէ կարևոր է իրազեկ, պատասխանատու և նախաձեռնող երիտասարդների ձևավորումը, որոնք կարող են ստանձնել առաջնորդության դեր՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրային կյանքում։ Այդ ուղղությամբ վճռորոշ դեր ունեն ոչ միայն բուհական կրթությունը, այլև գործնական փորձառությունը և ինտենսիվ զարգացման ծրագրերը, որոնք խթանում են հմտությունների զարգացումը, հանրային հաղորդակցման կարողությունները, ինչպես նաև երկխոսության մշակույթի ձևավորումը։
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը նախաձեռնում է «Մենք» առաջնորդության դպրոցը, որը միտված է 18–25 տարեկան երիտասարդների փորձի ընդլայնմանը, ներուժի բացահայտմանը և հանրային ներգրավվածության խթանմանը։ Ծրագիրը նախատեսված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի խոստումնալից երիտասարդների համար՝ ընդգծված լրագրողական և հասարակական ներգրավվածության տարրերով։
Ի՞նչ է առաջարկում ծրագիրը։
Տեսական և գործնական դասընթացներ հանրային հաղորդակցության, լրագրության և հասարակագիտության ոլորտներից։
Եռօրյա պրակտիկա հայկական լրատվամիջոցում։
Հնարավորություն՝ ստանալու վարձատրվող փորձաշրջան հայկական լրատվամիջոցում։
Հավաստագիր մասնակցության մասին։
Ովքե՞ր կարող են մասնակցել։
Ծրագրին կարող են մասնակցել 18–25 տարեկան ՀՀ-ից և Սփյուռքից այն երիտասարդները, ովքեր մինչև ս․թ․ սեպտեմբերի 10-ը կլրացնեն էլեկտրոնային հայտը։
Ընտրություն
Դիմորդներն ընտրվում են էլեկտրոնային հայտի դիտարկումից հետո գրավոր կամ բանավոր ծանուցման եղանակով։
Ընթացք
Ծրագիրը սկսվում է յոթօրյա ինտենսիվ սեմինարով (ս․թ․ սեպտեմբերի 15-21, Երևան, ամեն օր ժամը 15։30-18։30), որը ներառում է՝
տեսական դասախոսություններ,
գործնական քննարկումներ։
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները անցնում են եռօրյա պրակտիկա հայկական համացանցային լրատվամիջոցներից մեկում։ Լավագույն մասնակիցները, հիմնադրամի երաշխավորությամբ, կարող են ստանալ վարձատրվող փորձաշրջան անցնելու հնարավորություն լրատվամիջոցում։
Բանախոսներ
Ծրագրի բանախոսական կազմը ներառում է փորձառու մասնագետներ լրագրության, հասարակագիտության և հաղորդակցման ոլորտներից։