ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԿրթությունՆորություններ

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ

Փոխըմբռնման հուշագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի գործունեության կարևոր ուղղություններից է կրթության ճանապարհով մեր հայրենակիցների կյանքի բարելավմանը նպաստելը։ Առավել ևս, երբ խոսում ենք երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի մասին։ Նրանց մասնագիտական (ոչ բարձրագույն) կրթության ձեռքբերման ու զարգացման ծրագրերի իրականացման նպատակով՝ ապրիլի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը փոխըմբռնման հուշագիր կնքեցին։ Հուշագրի շրջանակում հիմնադրամն իր հնարավորությունների սահմաններում նախատեսում է գործընկեր նախարարության կողմից երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաներից ընտրված մասնակիցների համար «Կրթված սերունդ» ծրագրի շրջանակում կազմակերպել կրթական բաղադրիչ պարունակող որոշ  դասընթացներ։ Ընտրության նույն սկզբունքով մասնակից դարձած հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը կկարողանան մասնակից լինել «Կրթություն հանուն աշխատանքի» ծրագրին՝ այդ կերպ ստանալով որոշակի մասնագիտությունների մասով կարճաժամկետ կրթություն։ Լիահույս ենք, որ սույն փոխգործակցության շրջանակում կկարողանանք իրապես օգտակար լինել դժվար վիճակում հայտնված հայրենակիցներին։