ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

ՄԵՆՔ առաջնորդության դպրոցն ամփոփեց 2023 թ․ արդյունքները

ՄԵՆՔ առաջնորդության դպրոցն ամփոփեց 2023 թ․ արդյունքները

Հիմնադրամը 2023 թ․ տարին սկսեց նոր ծրագրերի մեկնարկով։ Ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս իրագործվեց «ՄԵՆՔ» առաջնորդության դպրոցը։ Երիտասարդ առաջնորդների բացահայտման ու նրանց մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված ոչ ֆորմալ կրթության տարրեր պարունակող ծրագիրը երկրորդ տարին անընդմեջ առավել ճանաչելի և ընդունելի է դառնում մեր երիտասարդների շրջանում։ Համաձայն ծրագրի պայմանների, ներկայացված հայտերից ընտրվեցին հայտարարված պայմաններին առավել համապատասխանող հայտերը։ Երկրորդ փուլում տեղի ունեցած հեռավար հարցազրույցի արդյունքում ընտրված հայաստանյան տարբեր բուհեր ու մասնագիտություններ ներկայացնող շուրջ 13 մասնակիցներ հնարավորություն ունեցան հետաքրքիր ու կիրառական գիտելիքներ տվող դասախոսություններ լսելու։ Ծրագրի վերջում 7 մասնակից մինչև տարեվերջ ամսական դրվածքով կրթաթոշակ կստանան, իսկ 5-ն էլ՝ մեկանգամյա կրթաթոշակ։

Հատուկ երախտիքի են արժանի մեր բանախոսները։ Նրանք մեր հիմնադրամի բարեկամները լինելով՝ հասարակական հիմունքներով կրկին հանձն առան իրենց փորձն ու կիրառական գիտելիքները փոխանցելու ծրագրի մասնակիցներին։ Մայիսի 15-21֊ը տեղ գտած դասընթացների ժամանակ հնարավոր եղավ դիտարկել հանրային կապերի, տնտեսական պլանավորման, նախագծերի ձևավորման և իրականացման, անվտանգային, քաղաքագիտական, սփյուռքի հետ առնչվող տարաբնույթ հարցեր, որոնք տեղավորվում էին առաջնորդության համատեքստում։ Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը մասնակիցներին ներկայացվեց թե՛ հիմնադրամի տեսլականը, թե՛ առկա մարտահրավերները և թե՛ համագործակցության հնարավորություննները։ Լիահույս ենք, որ մեր մասնկիցները կկարողանան ապահովել ՄԵՆՔ-ի շարունակականությունը՝ հիմք դնելով բանիմաց երիտասարդությանը միավորող նոր հարթակի՝ «ՄԵՆՔ» վերլուծական ակումբին։