ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Նոյեմբերի 23-ին «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանին և տնօրեն Մհեր Հովհաննիսյանին ընդունեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղղությունները։ Քննարկման ժամանակ ակներև էին սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարություն-հիմնադրամ համագործակցության տարբերակները։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին բանավոր քննարկումները տեղափոխել գործնական փուլ։