ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Ծրագրեր

Թանգարան

«ԹԱՆԳԱՐԱՆ» ծրագիր 2025 (համառոտ նկարագրություն)

Հայաստանի Հանրապետությունում գործող պետական թանգարանները մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման կարևորագույն օջախներն են։ Ժամանակակից պահանջներին համապատասխան և այցելուների համար առավել գրավիչ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ է նրանց նյութատեխնիկական հագեցվածության և հավաքածուների համալրման շարունակական զարգացում։ Այս նպատակի իրագործմանն աջակցելու համար «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) նախաձեռնում է «Թանգարան» ծրագիրը, որի շրջանակում ՀՀ պետական թանգարաններին կտրամադրվի նպատակային աջակցություն՝ թանգարանային նշանակության առարկաների և հավաքածուների ձեռքբերման, ինչպես նաև տեխնիկական միջոցների ապահովման նպատակով։

Դիմումների ներկայացում։

Ծրագրին մասնակցելու համար պետական թանգարանները հիմնադրամի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ nornakhijevanhf@gmail.com ուղարկում են հիմնավորող գրություն, որը պետք է պարունակի․
• Նկարագրություն նախատեսվող ձեռքբերման կամ տեխնիկական հագեցվածության կարիքի մասին։
• Տվյալ առարկայի կամ հավաքածուի նշանակության և անհրաժեշտության հիմնավորում։
• Նախնական հաշվարկով արժեքի տեղեկատվություն։
• Նախատեսվող ազդեցությունը թանգարանի գործունեության և այցելուների համար։

Դիմումների ուսումնասիրություն և ընտրություն։

Հիմնադրամն ուսումնասիրում է ներկայացված դիմումները և կատարում ընտրություն՝ հաշվի առնելով ծրագրի նպատակներին առավելագույնս համապատաս-խանող և հիմնավորված հայտերը։ Սահմանված գումարի չափով գույք ձեռք բերելուց հետո հայտեր այլևս չեն ընդունվում։
Ընտրված թանգարանները տեղեկացվում են էլեկտրոնային փոստով։

Գնումների իրականացում և գույքի փոխանցում։

Ծրագրի շրջանակում թանգարանային նշանակության առարկաների և հավաքածուների, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար նախատեսվող ֆինանսական աջակցությունը չի կարող գերազանցել 1 մլն ՀՀ դրամը։ Ձեռքբերված գույքը հանձնվում է թանգարանին «Հանձնման-ընդունման ակտ»-ի ստորագրմամբ։ Հիմնադրամը, ըստ անհրաժեշտության և պայմանավորվածության, կարող է ինչպես ինքնուրույն կատարել պահանջվող ապրանքի կամ տեխնիկական միջոցի գնումը, այնպես էլ փոխանցել համապատասխան գումարը թանգարանին՝ դրա ձեռքբերման նպատակով։