ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԾրագրերՍփյուռք

Արմաթ Ախալցխա 2026 (համառոտ նկարագրություն)

Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինժեներիան մեր օրերում սրընթաց զարգացում են ապրում՝ մեծ դերակատարում ունենալով հասարակության առաջընթացի հարցերում։ Հայրենիքում սկիզբ են առնում ոլորտի զարգացմանը միտված ծրագրեր, որոնցից մեր հետաքրքրության է արժանացել «Արմաթ»-ը։ Մասնավորապես, այն հանգամանքը, որ «Արմաթ»-ի սահմաններն արդեն հատել են Ջավախքը։ Փաստ, որը խոսում է ծրագրի արդյունավետության բարձր ցուցիչի մասին։ Հիմք ընդունելով Ջավախք երկրամասում «Արմաթ» ծրագրի կենտրոններից մեկին աջակցելու մասով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (այսուհետ՝ ՋԱՀ) հետ 2023 թ․ կնքած հուշագիրը՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հարկ է համարում կազմակերպել «Արմաթ Ախալցխա» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է Ախալցխայում գործող «Արմաթ» կենտրոնի 2026 թվականի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովել։ Ծրագիրը համակարգում է հիմնադրամի ներկայացուցիչը։ Ծրագրի իրականացման նպատակով որպես միջնորդ կազմակերպություն է հանդես գալիս ՋԱՀ-ը։

Ինչո՞ւ է իրականացվում ծրագիրը։

Ծրագիրը նախատեսված է Ախալցխայում գործող «Արմաթ» կենտրոնի 2026 թվականին գործունեության շարունակականությունն ապա­հո­վելու համար։

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը։

Ծրագրի իրագործումն ապահովելու նպատակով Հիմնադրամն առաջնորդվում է ՋԱՀ-ի հետ 2023 թ․կնքված հուշագրով։ Համաձայն հիշյալ հուշագրի Հիմնադրամը ՋԱՀ-ի համապատասխան բանկային հաշվին է փոխանցում անհրաժեշտ դրամական միջոցներ։

Կապ մեր հետ։