ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԳիտությունՆորություններ

Քննարկում ՀՀ բուհերի ՈՒԳԸ ներկայացուցիչների հետ

Քննարկում ՀՀ բուհերի ՈՒԳԸ ներկայացուցիչների հետ
Հայրենիքի երիտասարդ գիտնականների ներուժն այսօր արժանվույնս գնահատելու, դեպի նոր գիտական նվաճումների մղելու այժմեական պահանջի ընկալմամբ «Նոր Նախիջևան» մարդասիրական իմնադրամը նախաձեռնել է քննարկումների շարք ոլորտի գործուն կառույցների ներկայացուցիչների հետ։
Ս․թ․ հունիսի 18-ին հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Երևանի պետական համալսարանի (Մերի Փանոսյան), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (Զարուհի Հովեյան) և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (Գևորգ Գրիգորյան) Ուսանողական գիտական ընկերությունների նախագահների հետ։ Քննարկման ընթացքում հյուրերին ներկայացվեցին Հիմնադրամի գործունեության ընդհանուր ուղղությունները։ Դիտարկվեցին համագործակցության հնարավոր եզրերը։ Հիշյալ կառույցների ղեկավարները բարձրացրեցին իրենց ներկայացրած կառույցների առջև ծառացած հիմնական հարցերը։ Կողմերը միահամուռ ընդգծեցին գործնական, առավել առարկայական համագործակցության կարևորությունը, որի առաջին օրինակներն արդեն հնարավոր եղավ մատնանշել այս հանդիպման ընթացքում։ 
Կարևոր ենք համարում հավելել, որ նմանօրինակ քննարկումները շարունակական բնույթ են կրելու և զուգորդվելու են կոնկրետ գործակցային ծրագրերով։ Այս իմաստով Հիմնադրամը բաց է ոլորտի այլ շահագրգիռ կառույցների հետ կառուցողական քննարկումների և հեռանկարային գործակցության իրականացման հարցերում։