ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԶԱՎԱԿԻՆ

Ամանորյա նվեր զինվորի զավակին

2016 թ․ և 2020 թ․ Արցախյան պատերազմների ըն­թաց­քում հայրե­նի­քի պաշտպանության համար բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը զոհա­բերեցին։ Այսօր կարևոր է մեր տղաների զավակների կողքին լինել, վառ պահել նրանց մանկական երազների աշխարհը։ Այս նպատա­կով «Նոր Նախիջևան» մար­դասիրական հիմ­­­­նադրամը (այսուհետ՝ հիմ­նադրամ) հարկ է համա­րում 2016 թ․ և 2020 թ․ Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայրենիքի պաշտպանների 2-ից մինչև 12-ը տարեկան երեխաների համար կազ­մակերպել ամե­նամ­յա «Ամանորյա նվեր զինվորի զավակին» սոցիալ-դաստիարակչական ծրա­գիրը։ Ամանորյա տոների շրջանակում մինչև 100 (նախնական) երեխայի համար նախատեսվում է տրամադրել քաղցրավենիքներից, խաղալիքներից, գրենական պիտույքնե­րից կազմված ամանորյա նվերների հավաքածու, համաճարակային պայմանների թույլատրելի վիճակից ելնելով՝ նաև մանկական թատերական ներկայացման տոմս։ Ծրագրին կարող են մասնակցել և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր համապատաս­խանում են ներկայացված պահանջներին և միջոցառման օրը կարող են ներկա գտնվել Երևանում։

Ծրագրի մասնակցելու հայտի համար անհրաժեշտ է լրացնել սույն հարցարանը։