ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

«Համա­ցանցային տեղեկատվական մեդիա հարթակ» ծրագրի ամփոփում

«Համա­ցանցային տեղեկատվական մեդիա հարթակ» ծրագրի ամփոփում

2021 թ․ իրականացված ծրագրերի թվում էր նաև «Համա­ցանցային տեղեկատվական մեդիա հարթակ»-ը։ Այն, փաստորեն, սկիզբ առնելով «Երիտասարդ լրագրողների դպրոց» ծրագրից՝ հավակնում է դառնալ նոր և հասանելի մեդիա հարթակ երիտասարդ լրագրողների, գիտնականների, ինչպես նաև՝ հայաստանյան և սփյուռքի արհեստավարժ մտավորականության մասնագիտավերլուծական, լրատվական բնույթի հոդվածներն ու նյութերը հրապարակելու հարցում։ Ամփոփելով ծրագրի առաջին փուլը՝ արձանագրենք, որ «Երիտասարդ լրագրողների դպրոց» ծրագրի 9 մասնակիցների համար այն դարձավ թղթակցելու օգտակար լրատվական հարթակ։ Այնուհետև մեր հայտարարության շրջանակում ընտրվեցին երկու երիտասարդ լրագրող, ովքեր փոխլրացնում էին միմյանց։ Վերջիններս, վճարովի հիմունքներով, երկամսյա թղթակցման ընթացքում կարողացան դինամիկ ընթացք հաղորդել կայքին և, միևնույն ժամանակ, մասնագիտական ասպարեզում գործնական փորձ կուտակել։

Լիահույս ենք, որ 2022 թ․ ծրագրային փաթեթներում ditarkum.info-ն նոր թափ կկարողանա հավաքել՝ հաջողությամբ իրականացնելով իր առաքելությունը։