ԿԱՄԱՎՈՐ
Դարձի՛ր «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի կամավոր
Եթե երիտասարդ ես, լի էներգիայով և ցանկանում ես քո ներդրումն ունենալ հայրենանվեր ու մարդասիրական ծրագրերում, ապա միացի՛ր մեր կամավորական թիմին:
Ինչպե՞ս է գործում համակարգը.
-
- Գրանցում. Սեղմեք ստորև նշված կոճակը, լրացրեք էլեկտրոնային հարցարանը և հայտնվեք մեր տվյալների բազայում:
-
- Ընտրություն. Մեր ծրագրերի իրականացման փուլում մենք կապ կհաստատենք ձեզ հետ և կառաջարկենք մասնակցել համապատասխան նախաձեռնություններին:
-
- Իրազեկում. Յուրաքանչյուր ծրագրից առաջ ձեզ մանրամասն կներկայացվեն կամավորի գործառույթներն ու սպասվող աշխատանքները:
Ի՞նչ կտա ձեզ կամավորությունը.
-
- Մասնակցություն նշանակալի սոցիալական, կրթական և մշակութային նախագծերի:
-
- Նոր մասնագիտական հմտություններ և փորձառություն:
-
- Ծրագրի ավարտին՝ պաշտոնական հավաստագիր, որը կհարստացնի ձեր ինքնակենսագրականը (CV):
Միասին մենք կարող ենք ավելին: Սպասում ենք հենց քեզ:
