ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԾրագրերԿրթությունՆորություններ

Երիտասարդ առաջնորդների դպրոց

«Երիտասարդ առաջնորդների դպրոց» կրթագործնական սեմինար
Սեմինարը նախատեսվում է Հայաստանի բուհերի բակալավրում և մագիստրատուրայում սովորող և ուսման մեջ միջինից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների, ինչպես նաև մինչև 30 տարեկան ասպիրանտների և գիտաշխատողների համար։ համար։ Սեմինարը նպատակ ունի խթանելու ապագա առաջնորդների մասնագիտական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունները։ Այն կկազմակերպվի երկու շաբաթ ժամկետով՝ սույն թվականի ամռանը։ Սեմինարը տեղի է ունենալու Երևանում։ Այն կլինի ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով։ Լավագույն մասնակիցները կստանան մեկանգամյա կրթաթոշակ։ Արձանագրման հարցաթերթիկը հաստատվելու դեպքում կստանաք անձնական նամակ, որպեսզի ներկայանաք և լրացնեք մասնակցության հայտը։ Այնուհետև, բանավոր հարցազրույցի արդյունքում, կորոշվեն սեմինարի մասնակիցները։ Հավելյալ հարցերի դեպքում մենք կկապվենք Ձեր նշած հեռախոսահամարով։ Հարցաթերթիկը հասանելի կլինի հունիսի 12-ից մինչև հուլիսի 11-ը։ 
Արձանագրման հարցաթերթիկը ներկայացված է ստորև։

Հ․Գ․ Սեմինարի արձանագրման հարցաթերթիկը կարող են լրացնել Հիմնադրամի նմանօրինակ ծրագրերին չմասնակցող բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանողները։