ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

100 խոճկոր սահմանամերձ 3 գյուղերի 50 բնակչի

100 խոճկոր սահմանամերձ 3 գյուղերի 50 բնակչի

Ամփոփվեց «Հանուն գյուղացու աշխատանքի» ծրագրի 2022 թ․ փուլը։ Այն նպատակ ունի աջակցելու հանրապետության սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցներին։ Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ, Ծավ և Եղվարդ գյուղերի շուրջ 50 բնակիչ ստացավ ընդհանուր առմամբ 100 էգ խոճկոր։

Հիմնադրամի ակնկալիքը ոչ միայն այս մասնակիցներին աջակցելն է, այլ նաև՝ հաջորդիվ գրանցվող մասնակիցներին օգնության ձեռք մեկնելը՝ իրենց իսկ համագյուղացիների միջոցով։ Նվիրաբերությունը ստանալուց 11 ամիս անց, համաձայն հիմնադրամի և մասնակիցների միջև կնքված պայմանագրերի, մասնակիցները հիմնադրամին են վերադարձնելու երկուական էգ խոճկոր։ Այս խոճկորներն իրենց հերթին բաժին կհասնեն նոր մասնակիցներին։ Այս կերպ, փոխադարձ պատասխանատվությամբ, մեր հայրենակիցների հետ միասին կփորձենք նպաստել սահմանամերձ գյուղերում անասնապահության զարգացմանը։