ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԳիտությունԾրագրեր

Մեկնարկեց «Գիտավերլուծական հրապարակումներ» գիտագործնական ծրագիրը

Մեկնարկեց «Գիտավերլուծական հրապարակումներ» գիտագործնական ծրագիրը
Մեր ներկայի գլխավոր մարտահրավերներից մեկը մնում է մրցունակ գիտության զարգացման հարցը։ Մենք ցանկանում ենք միանալ ոլորտի զարգացմանը միտված աշխատանքներին և հանդես ենք գալիս նոր ծրագրով։
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «Գիտավերլուծական հրապարակումներ» գիտագործնական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու գիտության փորձառու և խոստումնալից գիտնականների մասնագիտական գործունեությունը։ Լավագույն հոդվածների հեղինակները բանկային փոխանցման միջոցով կստանան դրամական խրախուսական դրամական նվիրատվություն։ Ընթերցողների լայն լսարանին հոդվածները հասանելի դարձնելու նպատակով հիմնադրամը կապահովի վերջիններիս հրապարակումը www.ditarkum.info լրատվական-գիտավերլուծական կայքում։ 2021 թվականին նախատեսվում է խրախուսական դրամական նվիրատվություն տրամադրել մինչև 15 գիտական հոդվածի համար, որից մինչև ինը պետք է առնչվեն ֆիզիկային, քիմիային, մաթեմատիկային, կենսաբանությանը և տեխնիկական գիտություններին, երկուսը՝ բժշկությանը, երկուսը՝ գյուղատնտեսական գիտություններին, երկուսը՝ հայագիտությանը։ Հոդվածները կարող եք ներկայացնել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։