ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԱշխատանքՆորություններ

Համագործակցության առաջարկ ներկա, ապագա լրագրողներին և ոչ միայն

Համագործակցության առաջարկ ներկա և ապագա լրագրողներին
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի «Երիտասարդ լրագրողների դպրոց» կրթագործնական ծրագրով նախատեսված համացանցային տեղեկատվական հարթակ www.ditarkum.info-ն ընթացիկ լրատվությամբ և գիտավերլուծական հոդվածներով պարբերաբար համալրելու անհրաժեշտություն կա։ Այդ նպատակով կազմակերպված «Համացանցային տեղեկատվական մեդիա հարթակ» գիտագործնական մեդիա ծրագրի շրջանակում կայքի համապատասխան շահագործումը իրականացնելու նպատակով հիմնադրամին սկզբնական փուլում՝ երկամսյա ժամկետով, անհրաժեշտ կլինեն հիշյալ գործառույթը իրականացնող երկու մասնագետ։
Հայտարարում ենք մրցույթ, որին կարող են մասնակցել լրագրություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող կամ այդ մասնագիտությամբ առնվազն բարձրագույն կրթություն ստացող ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր տիրապետում են լրագրության ոլորտին։ Թիմային մտածողություն, ստեղծագործ միտք և անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ունե՞ս, ուրեմն շտապիր արձանագրվելու։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հարցարանը։ Մրցույթը կգործի է մինչև հոկտեմբերի 15-ը։
Կայքը ծառայելու է որպես հարթակ հիմնադրամի ծրագրերին մասնակից երիտասարդ մասնագետների, ինչպես նաև հայաստանյան և սփյուռքի մտավորականության արհեստավարժ մասնագիտա-վերլուծական, լրատվական բնույթի հոդվածներն ու նյութերը հրապարակելու համար։ Կայքի գործունեությունը չի հետապնդելու տնտեսական շահույթ և գործելու է ծրագրով նախատեսված հիմնադրամին փոխանցված նվիրատվությունների հաշվին։
Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ +37494261182