ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Հիմնադրամը նոր գործընկերներ ունի

Հիմնադրամը նոր գործընկերներ ունի

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը վերջերս հայտարարեց երկու նոր՝ «Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար» և «Առողջ հայրենակից» ծրագրերի մեկնարկի մասին։ Այս ծրագրերի իրականացման համատեքստում մեզ հաջողվեց ձեռք բերել վստահելի և բարեխիղճ գործընկերներ։  

Հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի և «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Ամալյա Եղոյանի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր, որի արդյունքում ԳՏՏԿ-ն մեր հիմնադրամի միջոցներով կիրականացնի «Ծրագրավորման դասընթացներ սահմանի երիտասարդի համար» ծրագրի շրջանակում հաստատված մինչև 8 երիտասարդի վեցամսյա ծրագրավորման անվճար դասընթացը։

Հաջորդիվ հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը և «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Իշխան Իշխանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ «Առողջ հայրենակից» ծրագրի շրջանակում Բժշկական կենտրոնի գործընկերները կջանան առավելագույնս օգնել հիմնադրամին հրատապ վիրահատության հարցով դիմած մեր հայրենակիցներին։  

Հուսով ենք, որ մեր համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի՝ ներառելով հայրենիքին ու հայրենակցին մշտապես օգնելու պատրաստ նորանոր գործընկերների։