ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Սահմանապահ 2022 ծրագիրը գտավ իր աջակցության հասցեն

Սահմանապահ 2022 ծրագիրը գտավ իր աջակցության հասցեն

Ամփոփվեցին «Սահմանապահ» 2022 թ․ ծրագրի արդյունքները։ Ծրագրի շրջանակում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամին աջակցության համար դիմել էր վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամը։ «ՎԱԼ»-ի հիմնադիրները պատերազմի կամավոր մասնակիցներ են։ Սյունիքի մարզում մեր գործընկերներն իրականացնում են «Փրկարար-ուսումնամարզական տարածքային կենտրոնի ստեղծում» ծրագիրը։ Վերջինիս շրջանակում նախատեսվում են նաև արտակարգ իրավիճակների դեպքում տեղում առաջին օգնություն ցուցաբերելու և տուժածների տարհանում իրականացնելու հարցեր։ Ելնելով տեղանքի դժվարանցանելիությունից, եղանակային պայմաններից՝ նրանք կարիք ունեին փոքր ամենագնացի՝ կվադրոցիկլի և հեռահար բարձր տեսանելիությամբ տեսախցիկի։ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը «Սահմանապահ» 2022 թ․ ծրագրի շրջանակում իր աջակցության ձեռքը մեկնեց այս կարևոր նախաձեռնությունն իրագործելու համար։ Մենք ձեռք բերեցինք մեր գործընկերների պահանջները բավարարող կվադրոցիկլ։ Այն փոխանցեց հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը ՎԱԼ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ժ/պ Վարսենիկ Խաչատրյանին։ Կարևոր ենք համարում նշել, որ մեր հերթական ծրագիրն իրականություն է դառնում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի ջանքերի շնորհիվ։ Առաջիկայում նրանց կփոխանցենք նաև անհրաժեշտ տեսախցիկը։ Լիահույս ենք, որ համատեղ ուժերով զորավիգ կլինենք մեր սահմանի ամրության ապահովմանը։