ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

«Արմաթ Ախալցխա» ծրագիր. 2025 թ․գործունեության ամփոփում և ձեռքբերումներ

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամն ամփոփում է իր տարեկան ծրագրերից մեկի՝ «Արմաթ Ախալցխա» նախագծի 2025 թ․ արդյունքները։ Հիմնադրամը, հանդիսանալով կենտրոնի 2023–2025 թթ. հովանավորը, շարունակում է ապահովել կենտրոնի սպասարկումն ու անխափան պահպանումը՝ հնարավորություն տալով երիտասարդ սերնդին ստանալու տեխնոլոգիական գիտելիքներ։

2025 թվականի հիմնական ցուցանիշները

Մեր աջակցության շնորհիվ Ախալցխայի կենտրոնն այս տարի արձանագրել է հետևյալ ցուցանիշները.

  • Սաների թիվը՝ 65
  • Խմբերի քանակ՝ 5

Հաջողություններ և մասնակցություն Armath TechnoCamp 2025-ին

Արմաթ Ախալցխայի սան Արտաշես Ասլանյանը, նախապես «Koreez Արմաթ» մրցույթում զբաղեցնելով երկրորդ տեղը, մասնակցել է Armath TechnoCamp 2025-ին։ Արտաշեսի ջոկատը ճանաչվել է «Լավագույն ջոկատ»։ Տեխնոճամբարի ընթացքում սաները ներգրավված են եղել տեխնոլոգիական փորձարկումների, ինքնուրույն խնդիրների լուծման, առաջին բուժօգնության հմտությունների յուրացման և թիմային խաղերի մեջ։

Խրախուսական էքսկուրսիա «ԱՐMAՏԵԿ» ջոկատի համար

Հաղթանակի առիթով «ԱՐMAՏԵԿ» ջոկատի մասնակիցների համար կազմակերպվել է հատուկ ճանաչողական այց.

  • Team Telecom Armenia – ծանոթություն ռետրո տեխնոլոգիաներին։
  • Բյուրականի աստղադիտարան – այցելություն գիտական կենտրոն։
  • Coca-Cola – ծանոթություն արտադրական գործընթացին և «գաղտնի բաղադրիչին»։

Մասնակցություն DigiTec 2025-ին

Ախալցխան, ակտիվորեն մասնակցել է DigiTec 2025 ցուցահանդեսին և #EdTechTalks by Armath Engineering Makerspaces համաժողովին, որը միավորել էր կրթական ոլորտի առաջատար մասնագետներին։

Կենտրոնի առօրյան և կրթական ակտիվությունը

  • Տարվա ընթացքում կենտրոնում պարբերաբար իրականացվել են.
  • Ներքին մրցույթներ և թիմային աշխատանքներ։
  • Ճանաչողական այց դեպի Գյումրի։
  • Գործնական պարապմունքներ՝ ուղղված տեխնիկական գիտելիքների զարգացմանը։

Ֆինանսավորելով «Արմաթ» Ախալցխայի գործունեությունը՝ մենք ջանում ենք ստեղծել բացահայտումներով հարուստ և արդյունավետ ուսուցման միջավայր կենտրոնի մեր սաների համար։