«Կրթություն հանուն աշխատանք»-ի 2023 թ․ամփոփիչ արդյունքները
«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամն ամփոփել է «Կրթություն հանուն աշխատանքի» ծրագրի 2023 թվականի արդյունքները։ Նախաձեռնությունը, որն իրականացվում է արդեն երկրորդ տարին, նպատակ ունի գործնական աջակցություն ցուցաբերել Արցախյան 44-օրյա պատերազմում և հետագա մարտական գործողություններում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող մայրերին։
Ծրագրի հիմքում ընկած է մասնագիտական հմտությունների փոխանցման միջոցով շահառուների սոցիալ-տնտեսական կայունության ապահովումը։ Հիմնադրամն այս տարի ևս հոգացել է մասնակիցների նախընտրած կարճաժամկետ դասընթացների վարձավճարների փոխհատուցումը՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ։
2023 թվականի մասնակիցները և մասնագիտացումները
Այս տարի ծրագիրն ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ ընդգրկելով մասնակիցների ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից։ Հաջողությամբ վերապատրաստվել և նոր հմտություններ են յուրացրել հետևյալ մասնակիցները.
| Մասնակցի անուն, ազգանուն | Մասնագիտացում | Բնակավայր |
| Գրիգորյան Մանուշ | Վարսահարդարում | գ․ Հաղթանակ (Տավուշի մարզ) |
| Հարությունյան Լիլիթ | Մատնահարդարում | Երևան |
| Չախոյան Ասյա | Մատնահարդարում | Երևան |
| Քոչինյան Լանա | Կար ու ձև | Վանաձոր (Լոռու մարզ) |
| Սիմոնյան Սիրանուշ | Կար ու ձև | Երևան |
| Հովսեփյան Նառա | Մատնահարդարում | Իջևան (Տավուշի մարզ) |
| Գրիգորյան Աննա | Մատնահարդարում | գ. Նշավան (Արարատի մարզ) |
| Բարսեղյան Ելենա | Մատնահարդարում | Երևան |
| Սաֆարյան Լիանա | Վարսահարդարում | գ. Արագածավան (Արագածոտնի մարզ) |
Ծրագրի ընթացակարգը և նպատակը
Հիմնադրամի կողմից սահմանված կարգի համաձայն՝ մասնակիցներն իրենք են ընտրել ուսումնական հաստատությունները կամ անհատ ձեռներեցներին, ինչը նպաստել է կրթական գործընթացի արդյունավետությանը և հարմարավետությանը։ Յուրաքանչյուր մասնակցի համար նախատեսված վարձավճարի փոխհատուցումը կազմել է մինչև 120,000 ՀՀ դրամ։
«Աշխատանքը յուրաքանչյուր մարդու արժանապատիվ կենսակերպի հիմքն է։ Մասնագիտական կրթության աջակցությամբ մենք փորձում ենք ստեղծել կայուն նախադրյալներ, որպեսզի այս ընտանիքները կարողանան ինքնուրույն հոգալ իրենց կարիքները և ինտեգրվել աշխատաշուկայում»,- նշում է հիմնադրամի տնօերն Մհեր Հովհաննիսյանը։
«Կրթություն հանուն աշխատանքի» ծրագիրը շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով դառնալ կամուրջ կրթության և կայուն զբաղվածության միջև այն խմբերի համար, որոնք ունեն պետության և հասարակության առանձնահատուկ ուշադրության կարիքը։
