ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

«Կրթություն հանուն աշխատանք»-ի 2023 թ․ամփոփիչ արդյունքները

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամն ամփոփել է «Կրթություն հանուն աշխատանքի» ծրագրի 2023 թվականի արդյունքները։ Նախաձեռնությունը, որն իրականացվում է արդեն երկրորդ տարին, նպատակ ունի գործնական աջակցություն ցուցաբերել Արցախյան 44-օրյա պատերազմում և հետագա մարտական գործողություններում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող մայրերին։

Ծրագրի հիմքում ընկած է մասնագիտական հմտությունների փոխանցման միջոցով շահառուների սոցիալ-տնտեսական կայունության ապահովումը։ Հիմնադրամն այս տարի ևս հոգացել է մասնակիցների նախընտրած կարճաժամկետ դասընթացների վարձավճարների փոխհատուցումը՝ հնարավորություն տալով նրանց ձեռք բերել աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ։

2023 թվականի մասնակիցները և մասնագիտացումները

Այս տարի ծրագիրն ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ ընդգրկելով մասնակիցների ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից։ Հաջողությամբ վերապատրաստվել և նոր հմտություններ են յուրացրել հետևյալ մասնակիցները.

Մասնակցի անուն, ազգանունՄասնագիտացումԲնակավայր
Գրիգորյան ՄանուշՎարսահարդարումգ․ Հաղթանակ (Տավուշի մարզ)
Հարությունյան ԼիլիթՄատնահարդարումԵրևան
Չախոյան ԱսյաՄատնահարդարումԵրևան
Քոչինյան ԼանաԿար ու ձևՎանաձոր (Լոռու մարզ)
Սիմոնյան ՍիրանուշԿար ու ձևԵրևան
Հովսեփյան ՆառաՄատնահարդարումԻջևան (Տավուշի մարզ)
Գրիգորյան ԱննաՄատնահարդարումգ. Նշավան (Արարատի մարզ)
Բարսեղյան ԵլենաՄատնահարդարումԵրևան
Սաֆարյան ԼիանաՎարսահարդարումգ. Արագածավան (Արագածոտնի մարզ)

Ծրագրի ընթացակարգը և նպատակը

Հիմնադրամի կողմից սահմանված կարգի համաձայն՝ մասնակիցներն իրենք են ընտրել ուսումնական հաստատությունները կամ անհատ ձեռներեցներին, ինչը նպաստել է կրթական գործընթացի արդյունավետությանը և հարմարավետությանը։ Յուրաքանչյուր մասնակցի համար նախատեսված վարձավճարի փոխհատուցումը կազմել է մինչև 120,000 ՀՀ դրամ։

«Աշխատանքը յուրաքանչյուր մարդու արժանապատիվ կենսակերպի հիմքն է։ Մասնագիտական կրթության աջակցությամբ մենք փորձում ենք ստեղծել կայուն նախադրյալներ, որպեսզի այս ընտանիքները կարողանան ինքնուրույն հոգալ իրենց կարիքները և ինտեգրվել աշխատաշուկայում»,- նշում է հիմնադրամի տնօերն Մհեր Հովհաննիսյանը։

«Կրթություն հանուն աշխատանքի» ծրագիրը շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով դառնալ կամուրջ կրթության և կայուն զբաղվածության միջև այն խմբերի համար, որոնք ունեն պետության և հասարակության առանձնահատուկ ուշադրության կարիքը։