ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Սյունիքի մարզի Արցախից տեղահանված ընտանիքներ

2-ական գոջի և 5 ամսվա կենդանական կեր Արցախից տեղահանված ընտանիքներին

Ավարտին հասավ հիմնադրամի հովանու տակ գործող ևս մեկ ծրագիր։ Արցախից տեղահանված և Սյունիքի մարզի Կապան համայնքի գյուղերում բնակություն հաստատած 16 ընտանիք հիմնադրամի կողմից ստացան 2-ական գոջի և 5 ամսվա համար նախատեսված կենդանական կեր։ 2022 թ․ գործող խոզերի բուծումը Սյունիքի սահմանամերձ գյուղերում խթանելու ծրագիրը թեև առկա բազմաթիվ խնդիրների առաջ է գնում։ Ինչ խոսք, ծանր էր լսել մեր գյուղացիներից, որ տարածված վարակը նվիրաբերած գոջիներից շատերի սպանդի հետևանք դարձավ։ Սակայն ի պատիվ նույն գյուղացիներից շատերի հնարավոր եղավ որոշակի գլխաքանակ պահպանել։ Արդյունքում, որոշում կայացվեց նոր ծնված գոջիների մեծ մասը տրամադրել համայնքի գյուղերում վերաբնակեցված Արցախի մեր հայրենակիցներին։ Հաշվի առնելով վերջիններիս սոցիալական ծանր վիճակը՝ մենք հավելյալ տրամադրեցինք յուրաքանչյուր ընտանիքի 233-ական կգ կենդանական կեր։ Մեր աջակցությանն արժանացան Առաջաձոր, Նորաշենիկ, Աճանան, Դավիթ Բեկ, Եղվարդ գյուղերի Արցախից տեղահանված 16 ընտանիք։ Այս ծանր պայմաններում մեծ հույս ենք տածում, որ մեր համեստ աջակցությունը թույլ կտա վերջիններիս որոծակի վերականգնել իրենց նոր գյուղական տնտեսությունը և բարելավել սոցիալական վիճակը։