ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

Այց Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Այց Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Սույն թվականի հոկտեմբերի 15-ին «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանն այցելեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Հովհաննիսյանը հանդիպեց համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ։ Հանդիպման ընթացքում ռեկտոր Ուռուտյանին ներկայացվեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները։ Իր հերթին պարոն Ուռուտյանը ներկայացրեց համալսարանի՝ վերջին շրջանում իրականացրած հենքային ծրագրերը։ Հանդիպմանը հաջորդեց Մհեր Հովհաննիսյանի ճանաչողական շրջայցը համալսարանի առանձին լաբորատորիաներում և ուսումնաարտադրական կենտրոններում։ Հատկանշական է, որ Հովհաննիսյանին ուղեկցում էր մինչ այդ հիմնադրամի «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրի կրթաթոշակակիր, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երիտասարդ գիտաշխատող Զարուհի Հովեյանը։
Մենք արժևորում ենք հայրենի բուհերի և գիտական կենտրոնների գիտակրթական վաստակը։ Շարունակելու ենք նմանօրինակ այցերը՝ նախանշելով նորանոր գործակցային ուղղություններ։