ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԱռողջապահությունՆորություններ

Օգնենք առողջ մնալ

Մեկնարկեց «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի «Առողջ հայրենակից» սոցիալ-առողջապահական ծրագիրը։ Մենք կարևորում ենք այս ծրագիրը, ուստի կփորձենք նպաստել մեր քաղաքացու ֆիզիկական առողջության պահպանմանը։ Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմա­նամերձ բնակավայրերում գրանցված և փաստացի բնակվող, սոցիալապես անապահով և/կամ գործազուրկ, կենցաղային ոչ բարվոք պայման­ներում բնակվող պետպատվերի, սոց․ փաթեթների և ապահո­վագրության շրջանակում տրամադրվող անվճար բուժօգնությունից ամբողջությամբ դուրս մնացած քաղաքացիների առողջական խնդիրների լուծման համար հրատապ վիրաբուժական միջամտություն պահանջող դեպքերում առա­ջա­ցած վիրաբուժական միջամտության ծախ­ս­­երը։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 30-ը։ Ծրագրին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել այստեղ ։ 
Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ +37494261182