ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նորություններ

74.5 կգ սննդի և հիգիենայի փաթեթները Արցախից տեղահանված 864 ընտանիքներին

74.5 կգ սննդի և հիգիենայի փաթեթները Արցախից տեղահանված 864 ընտանիքներին

«Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամն շաբաթներ առաջ նախաձեռնել էր  «Արցախ» սոցիալական ծրագիրը։ Առաջին իսկ պահից մեր կողքին կանգնեց Դոնի Նոր նախիջևան հայկական համայնքը։ Հիմնադրամի խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի ակտիվ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ համայնքի նվիրյալ հայորդիների միջոցով ծրագրի իրականացմանը միտված դրամական հանգանակություն կազմակերպել։ Զուգահեռ հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանն իր գործընկերների հետ իրականացրեց կարիքների գնահատման և տեղերում ծրագրով նախատեսվող աջակցության տրամադրման համար անհրաժեշտ աշխատանքներ։ Աջակցության ուղղություններ ընտրվեցին Ադրբեջանի հետ սահմանամերձ Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերը։ Մարզային իշխանությունների, համայնքապետարանների հետ գործակցաբար հնարավոր եղավ վեր հանել Արցախից տեղահանված և նշված մարզերում բնակվող 864 ընտանիքի հասցեական տվյալ։ Մեկ շաբաթ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո պահեստավորվեց 1000 ընտանիքի համար նախատեսված շուրջ 74,5 տոննա ընդհանուր ծավալով սննդի և հիգիենայի փաթեթներ ենթադրող ապրանքներ։ Մեկ ընտանիքի մասով ցուցաբերվելիք աջակցության չափը կազմեց շուրջ 74,5 կգ չափով փաթեթ, որի մեջ մտնում էին հնդկաձավար՝ 5 կգ, ոսպ՝ 5 կգ, բրինձ՝ 5 կգ, ոլոռ ՝ 5 կգ, շաքարավազ՝ 5 կգ, մակարոնեղեն՝ 4,5 կգ, ալյուր՝ 25 կգ, ձեթ՝ 5 լ, շամպուն՝ 5 լ, լվացքի փոշի՝ 5 կգ):