ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԳյուղատնտեսությունՆորություններ

Հանուն գյուղացու աշխատանքի

Հանուն գյուղացու աշխատանքի
Հայրենի սահմանամերձ գյուղերում օրեցօր գլուխ բարձրացնող խնդիրները միշտ չէ, որ ունեն համալիր կամ մասնակի լու­ծում ենթադրող ծրագրեր։  Ուստի, «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմ­­­­­նադրամը հարկ է համարում կազմակերպել ամե­նամ­յա «Հանուն գյուղացու աշխատանքի» սոցիալական ծրա­գիրը։ Ծրագիրը իրականացվելու է առաջին հերթին Ադրբեջանի հետ ՀՀ սահ­մանամերձ գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հնարավո­րու­թյան սահմաններում հայրենի այլ գյուղական բնակավայրերում։ Ծրագիրը նե­րա­ռելու է երկու հիմնական ուղղություն․ առաջին՝ ուսումնասիրություն, երկրորդ՝ գյուղատնտեսական ենթածրագերի իրականացում։ Ուսում­նասի­րության նպատակն է լինելու պարզել առանձին ընտրված գյուղական բնակավայրերում առկա հիմնախնդիրները և վեր հանել դրանց հնարավոր լուծումն ապահովող ենթածրագրեր։ Գյուղատնտեսական ենթածրագերի իրականացում նախատեսող ուղղությունը կոչված է լինելու հասցեական աջակցություն ցուցաբերել գյուղական բնակավայրերին և գյուղատնտես­ներին։  Նշված ուսումնասիրությունն իրականացնելու և տիպային բնույթ կրող գյուղատնտեսական ենթածրագրերը կազմելու համար հիմնադրամը հայտարարում գյուղմասնագետի ընտրության մրցույթ։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվում հոկտեմբերի 31-ը։ Ծրագրին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել այստեղ ։ 
Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ +37494261182